Հայոց ցեղասպանությ ան 100- րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 17- ին դպրոցում անցկացվեց բաց դաս 10-4 դասարանի աշակերտների հետ : Դասն անցկացրեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչ , գնդապետ Մնացական Խաչատրյանը : Դասը ուսուցողական և դաստիարակչական մեծ նշանակություն ուներ : Գնդապետ Մ . Խաչատրյանը , ներկայացնելով հայ ժողովրդի պատմության վաղնջական ժամանակները , նշեց մեր ժողովրդի ձեռքբերումների , հերոսական հաղթանակների , հոգու աիրության մասին : Պատմությունը , սակայն , հաճախ երես է թեքել մեզանից , և բազում հաղթանակների հետ ունեցել ենք նաև պարտություններ ու ձախողումներ ու նաև՝ մարդկության պատմության մեջ եղած ամենաողբերգական իրողություն՝ Հայոց ցեղասպանություն : Պատմությունից , սակայն , պետք է դասեր քաղել , ուղղել պատմության սխալները և ա...