Դասը վարում է ոստիկանը

                              Դասը վարում է ոստիկանը
   Երևանի N198ավագ դպրոցում կազմակերպվեց դաս՝ << Դասը վարում է ոստիկանը>> թեմայով: Հրավիրված հյուրերի հետ հանդիպմանը մասնակցում էին 10-12-իդ դասարանների աշակերտները: Դասը բովանդակալից էր, հագեցած, ուսուցողական նշանակություն ունեցող: Դասի թեման մի քանի հարցերի  և խնդիրների շուրջ էր՝ ինչպես ճիշտ օգտվել համացանցից, հատկապես սոցիալական ցանցերից, ինչ անել, որ չդառնալ թրաֆիքինգի զոհ, ինչպես ապահովել սեփական անձի անվտանգությունը: Խոսեցին սոցցանցերի հնարավոր վտանգների և  դրանցից խուսափելու եղանակների մասին: Աշակերտները սոցցանցերի վերաբերյալ ունեին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները անշուշտ կօգնեն, որպեսզի չհայտնվեն սխալ ուղու վրա: Խոսեցին թրաֆիքինգի     մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործուման մասին։ Նշվեց, որ այն ծանր, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Ուստի պետք է  լինել շատ զգույշ, չհրապուրվել բարձր աշխատավարձով արտասահմանում աշխատելու հրավերներով, չդառնալ կասկածելի պատահական մարդկանց թիրախային զոհ: Դասը շատ ուսուցողական էր, դաստիարակիչ, ածակերտների մասնակցությունը՝ բավականին ակտիվ, շատ խրախուսելի նախաձեռնություն:
 




Comments