2015-ի մարտի 14-ին Երևանի N 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ արդեն լավ ավանդույթ է դարձած Պի թվի ծննդյան օրը: Տարեց-տարի ավելանում է մասնակցել ցանկացող աշակերտների թիվը:Այս տարի
նույնպես երեխաներրը նախապատրաստվել էին Պի թվի թվանշանների մրցույթին և սովորել էին
100-ից ավելի թվանշան: Ստեղծագործական աշխատանք որպես կարելի է նշել ասեղնագործված Պի
թիվը և լոսամփոփը Պի թվով:Երեխաները պատրաստել էին սլայդներ,որտեղ շատ հետաքրքիր տեղեկություններ
էին հավաքել ու ներկայացրել Պի թվի մասին:Գովասանքի են արժանի նաև պատի թերթերը ու
պաստառները:Միջոցառւմը ուներ նաև գեղարվեստական մաս,որտեղ երեխաները արտասանեցին Պի
թվի մասին ոտանավորներ,լսեցին Պի թվի երաժշտությունը:Իսկ ամենա համով մասը իհարկե եղավ Պի-ով սկսվող կերակուրների համտեսումը`պիրոգ,պիցա,պիրոժնի:Վերջում
ի հիշատակ ծննդյան օրվան,բոլորս միասին բակում նկարահանվեցինք Պի թվի շուրջ:
Comments
Post a Comment