Մարտի 10-13 Երևանի N 198
ավագ դպրոցում կազմակերպվեց մասնագիտական կողմնորոշման շաբաթ բնագիտական առարկաներից:
Շաբաթին մասնակցում էին աշակերտներ հարակից 197 և 186 դպրոցներից: Աշխատանքներն սկսելուց
առաջ մասնակիցներից ձևավորվեցին համագործակցային խմբեր և տրվեցին համապատասխան ցուցումներ, որից հետո խմբերն ստացան հանձնարարություն`
ուսումնասիրելո և շնորհանդեսի ձևով ներկայացնել
շրջակա միջավայրի աղտոտումն աշխարհագրության , կենսաբանության , քիմիայի և ֆիզիկայի
տեսանկյունից : Աշակերտների ընթացիկ աշխատանքները վերահսկում և նրաց օգնում էին 198 դպրոցի համապատասխան առարկաների ուսուցիչները:
Խաբաթը եզրախակվեց խմբերի պատրաստած աշխատանքների ներկայացմամբ:
Խմբերի մասնակիցները ներկայացրեցին
շրջակա միջավայրի աղտոտման համամոլորոկային հիմնախնդրը, Երկրի տարբեր ոլորտները աղտոտող նյութերը, մարդու ազդեցությունը բնության ներդաշնակության խախտման
վրա, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտման ազդեցությունը մարդու առողջության և նրա
բարեկեցիկ գոյության պահպանման վրա: Երեխաներն ակտիվ մասնակցություն ունեցան թեմայի
շուրջ կազմակերպված քննարկմանը, հայտնեցին
իրենց մտահոգությունն առկա հիմանխնդրների շուրջ և խոստացան այդ պահից սկսած ակտիվ մասնակցություն ունենալ հիմնախնդիրների
լուծմանն ուղղված միջոցառումներին:
Comments
Post a Comment