Ռուսաստանի
կարատեի ֆեդերացիայի
կողմից 2015 թ-ի մարտի
26-ից 30-ը
Սոչի քաղաքում
անցկացված «Կովկասի
գավաթ-2015» համառուսաստանյան
առաջնությանը մասնակցած 700
մարզիկների մեջ էին
նաև մեր դպրոցի 10-3 դասարանի աշակերտներ Մակյան Դավիթը և Մակյան Անահիտը: Հայաստանի
կարատեի ազգային
ասոցիացիայի մարզիկների վաստակած
2 ոսկե, 1 արծաթե
և 5 բրոնզե
մեդալներից երկուսը շահել են հենց նրանք՝ 14-15 տարեկան տղաների
պայքարում (-70 կգ
քաշային կարգ)
ոսկե մեդալ է
նվաճել Դավիթ Մակյանը, իսկ 14-15 տարեկան
աղջիկների մինչև
54 կգ քաշային
կարգում՝ Անիտա
Մակյանը գրավել
է 3-րդ տեղը:
Շնորհավորում ենք մեր երեխաներին հաղթանակի առթիվ և մաղթում նորանոր հաղթանակներ: Կեցցե՛ք:
Comments
Post a Comment