Մրցույթ աշակերտների համար

ՙՎոլֆրամ Ռիսըրչ՚ ընկերությունը (Wolfram Research), ՙԱյբ կրթական հիմնադրամը և Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ուրախ են հայտարարելու ՙՎոլֆրամի՚ երկու ամառային ծրագրերի՝ Մաթեմատիկայի ամառային ճամμարի և Վոլֆրամի տեխնոլոգիական նորարարությունների ամառային ճամμարի մեկնարկի մասին:
Մաթեմատիկայի ամառային ճամբարը երկշաբաթյա ճամբար է ավագ դպրոցի աշակերտների համար:
Ճամբարում աշակերտները նախագծեր ստեղծելու միջոցով սովորում են ժամանակակից ծրագրավորման և մաթեմատիկական հաշվարկներ կատարելու մեթոդներ: Մանրամասները՝ www.mathematica-camp.org կայքում:
Վոլֆրամի տեխնոլոգիական նորարարությունների ամառային ճամμարը նոր ծրագիր է, որը եզակի հնարավորություն է ընձեռում ավագ դպրոցի նախաձեռնող աշակերտներին՝ ծանոթանալու նորարարական տեխնոլոգիաներին և դրանք ստեղծելու միջոցներին: Մանրամասները՝ http://education.wolfram.com/summer/techinnovation/ կայքում:
Երկու ճամբարներն էլ կազմակերպվելու են 2015 թ.-ի հուլիսի 5-17-ը ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի մոտ գտնվող Բենթլի համալսարանում:
Ճամբարներում ընդգրկվելու համար կարող են դիմել ավագ դպրոցների աշակերտները,
1. ում 18 տարեկանը չի լրանում 2015 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ,
2. ովքեր ունեն խորացված գիտելիքներ մաթեմատիկայից,
3. լավ են տիրապետում բանավոր և գրավոր անգլերենին:
Ճամբարներում ընդգրկվելու համար հարկավոր է՝
1. գրանցվել և հայտ ներկայացնել մինչև 2015 թ.-ի մայիսի 9-ը ներառյալ՝
 Մաթեմատիկայի ամառային ճամբարի համար՝ www.mathematica-camp.org կայքում,
 Վոլֆրամի տեխնոլոգիական նորարարությունների ամառային ճամբարի համար՝
http://education.wolfram.com/summer/techinnovation/ կայքում.
2. հայտը ներկայացնելուց հետո առցանց լրացնել ՙՎոլֆրամ՚ ընկերության կազմած ծրագրավորման թեստը (այն լրացնելիս թույլատրվում է օգտվել հաշվիչից կամ համակարգչային որևէ ծրագրից. միակ պահանջը՝ աշխատել ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության).
3. թեստը հաջող հանձնելուց հետո մասնակցել ՙՎոլֆրամ՚ ընկերության և ՙԱյբ՚ կրթական
հիմնադրամի ներկայացուցիչների կողմից անցկացվող հարցազրույցին:
Ընտրված առաջին երկու հայ աշակերտներին ՙՎոլֆրամ՚ ընկերությունը և ՙԱյբ՚ կրթական
հիմնադրամը կտրամադրեն ամբողջական կրթաթոշակ, որը ներառում է ճամբարում մնալու բոլոր ծախսերը, ճանապարհածախսը, ապահովագրությունը և ելքի արտոնագիրը (վիզան):
Մանրամասների համար կարող եք այցելել education.wolfram.com/summer կայքէջ:
Հարցերի դեպքում կարող եք գրել summer@wolfram.com ¢ shoushan_k@ayb.am էլ. հասցեներին:

Comments