Պատրաստում ենք անմոռուկներ...
Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների մեջ հատկանշական է անմոռուկների պատրաստումը: Մինչ անմոռուկների պատրաստումը յուրաքանչյուր դասարան դասղեկի հետ միասին դիտեց դրանց պատրաստմանը վերաբերող տեսահոլովակը: Աշխատանքի սկզբում աշակերտերին նախ բացատրվեց, թե ինչու է ընտրվել հենց այս ծաղիկը՝ որպես Ցեղասպանության խորհրդանիշ: Բացատրվեց ծաղկի կառուցվածքի, գույների նշանակության մասին, ապա երեխաներին ասվեց, որ իրենցից յուրաքանչյուրի պատրաստած այս ծաղիկները խորհրդանշում են Ցեղասպանության պատճառով չծնված հազարավոր մանկիկներին. դա է նաև << Ցեղասպանության պատճառով միլիոնավոր երեխաներ լույս աշխարհ չեկան>> կարգախոսի իմաստը: Համադպրոցական դասղեկի ժամին ամեն մի երեխա գիտակցաբար և ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ ստանձնեց աշխատանքի կատարումը, և բոլոր դասարաններում պատրաստեցին խորհրդանիշ ծաղիկը:
:
Comments
Post a Comment