Մարտի 16-ին N 198
ավագ դսպրոցի բնագիտական հոսքի 11-րդ դասարանցիները այցելեցին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ:
Այցի նպատակն էր`
Ա. աշակերտներին
ծանոթացնել ԲՈՒՀ-ին,
Բ. մեծացնել հետաքրքրությունը առարկայի հանդեպ, նպաստել մասնագիտական կողմնորոշմանը
Գ. Նպաստել գիտելիքների խորացմանն ու ամրապնդմանը:
Պատանի բնագետները այցելեցին կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի
ամբիոն, որտեղ Գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց
կենսաբանության բնագավառում գիտնականների ունեցած վերջին ձեռքբերումների մասին, ներկայացրեց ամփոփ դասախոսություն հայերի գենոֆոնդի
և նրա վրա վերջին հարյուրամյակում տարբեր գործոնների հնարավոր ազդեցությունների վերաբերյալ,
պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպումն անցավ շատ
ջերմ և արդյունավետ: Աշակերտները մեծ ակտիվությամբ մասնակցեցին Ռուբեն Հարությունյանի
հեղինակած <<Մեր գեները>> գրքի
քննարկմանը, փորձեցին դասախոսի օգնությամբ
պարզել ցեղասպանության հետևանքով հայերի գենոֆոնդի հնարավոր փոփոխությունները,
դիտեցին թեմայի վերաբերյալ դասախոսի պատրաստած
շնորհանդեսները: Ռուբեն Հարությունյանը խրախուսեց հայերի գենոֆոնդի ուսումնասիրման երեխաների նախաձեռնությունը,
մեծ ցանկություն հայտնեց ապագայում նրանց մայր բուհում որպես ուսանողներ տեսնելու:
Comments
Post a Comment