2015 թ. նոյեմբերի 17-ին Երևանի N198 ավագ դպրոցում տեղի ունեցավ
<< ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ և ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԸ >> թեմայով ցուցահանդես-միջոցառում, որին մասնակցում
էին 198 ավագ, 197, 186 և 88 հիմնական դպրոցների
8-9 դասարանների աշակերտներ:
Միջոցառման մեկնարկը տրվել էր հոկտեմբեր
ամսին: Մասնակից աշակերտներից կազմվել էին խառը համագործակցային խմբեր, որոնց մասնակիցները
պարբերաբար հանդիպել էին 198 դպրոցում միասին աշխատելու և ուսուցիչների հետ խորհրդակցելու
նպատակով: Եզրափակիչ մրցույթ միջոցառմանը ներկայացնելու համար աշակերտները պատրասում
էին պաստառներ և շնորհանդեսներ Հայստանի արգելոցների և ազգային պարկերի մասին:Կազմակերպվող
միջոցառման նպատակն էր՝
1.ամրապնդել հարակից դպրոցների հետ համագործակցությունը
2. նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը
3. ձևավորել աշակերտների մոտ բնության հանդեպ բարեխիղճ վերաբերմունք
4. ամրապնդել արգելոցների և ազգային պարկերի մասին
գիտելիքները
Միջացառումը սկսվեց պաստառների ներկայացմամբ:
Խմբերից յուրաքանչյուրը պաստառների ձևով ներկայացնում էր արգելոցների և ազգային պարկերի բուսական, կենդանական
աշխարհը, հողային կազմը, ստեղծման նպատակը:Պաստառների ցուցադրությունից հետո խմբերը
ներկայացրեցին շնորհանդեսները:
Միջոցառման վերջում տեղում կազմակերպված
քվեարկության արդյունքում երեխաները ընտրեցին լավագույն պաստառ, լավագույն շնորհանդես
և լավագույն մասնակից: Ամբողջ միջոցառման ընթացքում երեխաներն աշխատում էին մեծ ոգևորությամբ
և պատրաստակամությամբ:
Comments
Post a Comment