2015 թ. նոյեմբերի
5-ին Երևանի 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ ծնողների հետ հերթական հանդիպումը:
Հանդիպումանը ներկա էին դպրոցի տնօրեն՝ Ա.
Թորոսյանը ԾԽ նախագահ Մ. Ապրեսյանը:
Պարոն Ա. Թորոսյանը ծնողների հետ խոսեց ծնող- աշակերտ- դպրոց
եռանկյունու կարևորության մասին, նշեց ,որ
այդ օղակների սերտ համագործակցույան դեպքում է միայն հնարավոր մաքսիմալ արդյունավետությամբ
կազմակերպել երեխաների կրթությունն ու դաստեարակությունը:
Պարոն Ա. Թորոսյանը նշեց, որ ծնողների հետ հանդիպումները
շարունակվելու են ողջ ուսումնական տարվա ընթացքոմ:
Նա ասաց, որ իրականացվող այս ծրագրի նպատակն է ներկայացնել ծնողներին դպրոցի ուսումնական գորընթացում կատարված փոփոխությունները, քննարկել
երեխաների դաստեարակության գործում դպրոցի և հատկապես ընտանիքի ունեցած դերը,
Պարոն Ա. Թորոսյանը
խոսեց թեմատիկ գրավոր աշխատանքների կազմակերպման նոր ձևի առավելությունների
մասին : Նա նշեց, որ այս ձևով գրավորների կազմակերպումը
մեծացնում է և ուսուցիչների և աշակերտների
պատասխանատվությունը ուսուցանվող նյութի հանդեպ, չափորաոշչային պահանջներով
կազմված հարցաշարերի առկայությունը ուսուցումը դարձնում է էլ ավելի
համակարգված,իսկ նվազագույն մակարդակի առաջադրանքների հասանելիությունը նպաստում
է անբավարար գնահատականների թվի կտրուկ նվազմանը:
Տնօրենը լսեց ծնողների կարծիքներն ու առաջակությունները, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, խոսեց դպրոցի ձեռքբերումների ու հաջողությունների մասին, հայտնեց որ դպրոցը համալրել է UNESCO-ին անդամագրված դպրոցների շարքը:
Ծնողները շատ բարձր գնահատեցին նման հանդիպումներ անցկացնելու դպրոցի նախաձեռնությունը և հայտնեցին իրենց պատրաստակամությումնը աջակցելու ներդպրոցական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպմանը
Comments
Post a Comment