2015 թ. նոյեմբերի 12-ին
198 ավագ դպրոցում տեղի ունեցավ ծնողների հետ հերթական հանդիպումը: Հանդիպմանը ներկա
էին դպրոցի տնօրեն՝Ա. Թորոսյանը, դպրոցի ԾԽ նախագահ Մ. Ապրեսյանը: Հանդիպման հյուրերն
էին ԿԱԻ գնահատման համակարգերի ներդրման բաժնի վարիչ, ֆ.մ.գ.թ. Օ.Միքայելյանը և բաժնի աշխատակիցներ Ս.Սարգսյանը և Կ.Պողոսյանը :
Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը
ծնողներին և հյուրերին հերկայացրեց ուսումնական գործընթացում կատարված փոփոխությունները,
ներկայացրեց թեմատիկ գրավոր աշխատանքների կազմակերման նոր մեթադները: Տնօրենը խոսեց
աշակերտների կրթության ու դաստեարակության գործում ծնողների դերի մասին, նշեց, որ ընտանիքում է ձևավորվում երեխայի վերաբերմունքը կրթության
և ընդհանրապես դպրոցի հանդեպ:
Ծնողների հետ զրուցեցին նաև
հանդիպման հյուրերը: ԿԱԻ գնահատման համակարգերի ներդրման բաժնի վարիչ, ֆ.մ.գ.թ. Օ.Միքայելյանը խոսեց ուսումնական գործընթացի կազմակերպման գործում դպրոցի
կատարած մեծ աշխատնքների մասին : Նա նշեց,որ գործի բերումով այցելել է շատ դրոցներ
և աշխատանքի այսպիսի դժվարին մեխանիզմ ունի միայն 198 ավագ դպրոցը : Խոսեց նաև արդյունքների
մասին, որոնք նույնպես նկատելի են : Նա հորդորեց ծնողներին միշտ լինել դպրոցի հետ երեխաներից անհատականությունների
ձևավորման դժվարին ճանապարհին:
Comments
Post a Comment