Ուսումնական նախագիծ ԲՈԼՈՐԸ

Երևանի 198 ավագ դպրոցը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոց: Այդ ծրագրի շրջանակներում դպրոցը իրականացնում է նախագիծ, որի ընթացքում աշակերտները ծանոթանում են այս տարի ՄԱԿ-ի կողմից ընտրված այն 17 հիմնախնդիրներին, որոնց առաջ կանգնած է ողջ մարդկությունը:
 Հոկտեմբերի 22-ին <<Բոլորը>> նախագծի շրջանակներում 198 ավագ դպրոցի 10-1 դասարանում անցկացվեց սեմինար <<Գենդերային հավասարությունը>> թեմայով:Նախօրոք բաժանված խմբերին հանձնարարվեց առանձնացնելու 3 կարևոր իրավունք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից:Ավարտին յուրաքանչյուր խմբից 1 հոգի գենդերային հավասարությունը բառի եզրային հատվածում գրեց իր նախընտրած իրավունքներից մեկը:Գործողությունը կատարելուց հետո կազմակերպվեց քննարկում
հետևյալ հարցերի շուրջ՝ 
1.արդյոք հռչակագրում կային այնպիսի հոդվածներ,որոնցում առանձնացված էր կնոջ և տղամարդու իրավունքները
2.արդյոք կանայք և տղամարդիկ ունեն նույն հնարավորությունները օգտագործելու իրենց իրավունքները
3.ինչպես կանխարգելել <<քողարկված>> խտրականությունը:Ամփոփելով երեխաների պատասխանները ուսուցիչ Լ.Գրիգորյանը ներկայացրեց խտրականության նախապայմանները,պատճառները և դրանց կանխարգելման միջոցները:





Comments