Երևանի N 198 ավագ դպրոցի մանկավարժական խորհրդի նիստի
Արձանագրությունթիվ 1
Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ ԵրևանիN 198 ավագ դպրոցի
մանկավարժական խորհրդի նիստը մանկավարժական կոլեկտիվի
բոլոր անդամների մասնակցությամբ:
Օրակարգում՝
- ՄԽ կազմի հաստատում:
- Հնգօրյա կամ վեցօրյա ուսումնական շաբաթի ընտրություն:
- 10-11-րդ դասարանների վերաքննություններ ունեցող աշակերտների փոխադրում:
- Դպրոցական բաղադրիչի բաշխում և ուսումնական պլանի հաստատում:
- Ավագ դպրոցի հոսքերի ձևավորում:
- Դասարանների՝ ըստ ձևավորված հոսքերի կոմպլեկտավորման, դասղեների և մեթոդմիավորման նախագահների նշանակման մասին:
- Դասաբաշխման հաստատում:
- Տարեկան աշխատանքային պլանի հաստատում:
- Ներքին գնահատման ներկայացում:
- Զարգացման ծրագրում փոփոխությունների քննարկում:
- Աշխատանքային կանոնակարգի (ռեժիմի) հաստատում:
- Գիտելիքի օրվա կազմակերպման և անցկացման, օգոստոսյան խորհրդակցության, դպրոցի ընդհանուր կարգապահական և կազմակերպչական հարցերի մասին:
- Կորած ատեստատի վերականգնում:
- Հոսքից հոսք տեղափոխում:
Որոշեցին
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դպրոցում աշխատող ուսուցիչների թիվը 34 է և դպրոցի կանոնադրության համաձայն մինչև քառասուն մանկավարժներից կազմված հանրակրթական դպրոցներում բոլոր մանակավարժական աշխատողները համարվում են մանկավարժական խորհրդի անդամներ, դպրոցի բոլոր ուսուցիչները համարվում են մանկավարժական խորհրդի անդամ:
- Դպրոցում սահմանել հնգօրյա ուսումնական շաբաթ:
- Վերաքննություններից 4-10 գնահատականներ ստացած աշակերտներին փոխադրել հաջորդ դասարան:
- Դպրոցական բաղադրիչը բաշխել ուսումնական պլանի նախագծում ներկայացված ձևով:
- Դպրոցի 10-րդ դասարաններում ձևավորել Հումանիտար հոսք 10-2 և 10-3 դասարաններ: Բնագիտամաթեմատիկական հոսք 10-1 և 10-4 դասարաններ:
- Ի գիտություն վերցնել տնօրենի հաղորդումը դասղեների և մեթոդմիավորման նախագահների նշանակման մասին:
- Հաստատել դասաբաշխման ներկայացված նախագիծը առանց փոփոխությունների:
- Հաստատել տարեկան աշխատանքային պլանի ներկայացված նախագիծը առանց փոփոխությունների:
- Ի գիտություն վերցնել տնօրենի հաղորդումը դպրոցի 2015-2016 ուստարվա ներքին գնահատման արդյունքների մասին:
- Չկատարել փոփոխություններ դպրոցի զարգացման ծրագրում:
- Հաստատել աշխատանքային կանոնակարգի (ռեժիմի) ներկայացված նախագիծը առանց փոփոխությունների:
- Հավանություն տալ գիտելիքի օրվա կազմակերպման և անցկացման պլանին:
- Դիմել ԿԳՆ դպրոցի շրջանավարտ Լիլիթ Լևոնի Ստեփանյանի կորած ատեստաը վերականգնելու խնդրանքով:
- Հիմք ընդունելով ծնողների դիմումները հոսքից հոսք տեղափոխման մասին ա.12-4 դասարանի աշակերտ Աթաբեկյան Գագիկին տեղափոխել 12-1 դասարան, բ. 12-2 դասարանի աշակերտ Ժորա Սարգսյանին տեղափոխել 12-4 դասարան, գ. 12-2 դասարանի աշակերտուհի Տուֆինա Խաչատրյանին տեղափոխել 12-1 դասարան:
Comments
Post a Comment