«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթ

Հարգելի աշակերտներ և ծնողներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար»մրցույթը, որին կարող են մասնակցել մեր դպրոցի 10-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները։

Այս տարի մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:

Աշակերտների մասնակցության վճարը կատարելու և դպրոցի ցուցակում գրանցվելու վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է, իսկ դպրոցի հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 7-ը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ մրցույթի կազմակերպիչները տեղեկացնում են, որ այս տարվանից սկսած ՀՀ տարածքում մասնակցության 970 դրամ գումարը, բացի «ՎՏԲ-Հայաստան»բանկից, կարելի է վճարել նաև «ԹելՍել» վճարային տերմինալների միջոցով:

«ԹելՍել»-ի միջոցով վճարելու կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալայստեղ։

Comments