Դպրոցի հայոց պատմության դասասենյակը անվանակոչվեց ապրիլյան պատերազմի հերոս Մանվել Արմենի Գևորգյանի անունով: Տնօրեն Ա. Թորոսյանը ողջունեց հրավիրվածներին և ուղեկցեց դասասենյակ, որտեղ էլ կայացավ այս տարվա առաջին դասը` հայրենասիրության, քաջության, ծնողական և որդիական սիրո, լավ մարդ դառնալու մասին:
Մանվելի ծնողներն ու հարազատները
Առաջինը` ով մտավ դասասենյակ Մանվելի հայրն էր
Նրա կենսագրությունը գրվեց, երբ ընդամենը 19 գարուն էր տեսել:
Մանվելի մեդալները, պատվոգրերը, շնորհակալագրերը, հավաստագրերը
Հնչեց հանրային ռադիոյի կողմից հեռարձակած Գոհար Մարտիկյանի պատրաստած հաղորդումը, որով ներկայացվեց Մանվելի կենսագրությունը ծնված օրվանից: Ավաղ~,այսքան մարդկային հատկանիշներով, այդքան շնորհալի տղան այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ, իսկ հոգին սավառնում է երկնքում:
Մանվելի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մելիքյանը պատմեց Մանվելի դպրոցական տարիների, նրա խառնվածքի մասին:
Սա դաս է անդառնալի կորուստի և անսահման կարոտի
մասին
Միջոցառում-դասն ավարտվեց
տնօրեն Ա. Թորոսյանի ոգեկոչող խոսքով. նա աշակերտներին մաղթեց հաղթանակներ կյանքում և ուսման մեջ:
Սեպտեմբերի 1-ի այս առավոտը թող լույս սփռի մեր անմեղ նահատակների շիրիմներին, իսկ հոգիները թևածեն երկնքի անսահմանության մեջ:
Comments
Post a Comment