Անկախության 25 ամյակին նվիրված միջոցառում 20.09.2016


<<Կամոքն Աստծոյ և մեր ազատատենչ ազգի, յառաչիկայ Սեպտեմբերի 21-ին, մեր նորածին հանրապետութեան քաղաքացիները պիտի պատասխանեն անկախութեան հրաւէրին, միաձայն ու բարձրաձայն յայտարարելով` Այո>>:

                                                                                             
                                         Ամենայն Հայոց  Հայրապետ Վազգեն Ա Վեհափառի կոչը
                                                                                             

Այդ օրվանից անցել է 25 տարի:
Քսանհինգ տարի մենք քայլում ենք անկախության հետքերով ու տարիների հետ ավելի ենք արժեվորում այն:

Դպրոցում կազմակերպած միջոցառումը նվիրված էր անկախ Հայաստան 25 ամյակին:
Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը ողջունեց հրավիրվածներին, ուսուցիչներին և աշակերտությանը տոնի առիթով` բարձր գնահատելով մարդկության կարևորագույն արժեքներից մեկը`անկախությունը:


...Ուժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը...

Իրենց ողջույնի խոսքով հանդես եկան հյուրերը

Նոր Նորք թաղապետարանի կրթության բաժնի աշխատակից
Մայրանուշ Խուրշուդյանը

ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դոցենտ
Իշխան Հարությունյան



Մենք երբեք չենք մոռանա դպրոցի շրջանավարտ, 19 գարունը չբոլորած Մանվել Գևորգյանի հիշատակը: Նրա քույրը`Սոնան, երգում է եղբոր համար. << Մամ ջան, չտխրես...>>

...Ախպերս ու ես...

Երգում է Հովհաննիսյան Լիդան

Մեզ ողջունում է Քանաքեռի կապի զորամասի
նվագախումբը



Սերգոյան Հասմիկը, ոգեշնչվելով վաղամեռիկ զինվոր 
Մանվել Գևորգյանի կերպարով, իր գեղանկարչական 
աշխատանքը նվիրում է հերոսի անունը կրող դասասենյակին:




Դրվագներ միջոցառումից

Նադիրյան  Ռոբերտ
10-1 դասարան

<<Անկախ հայրենիքը տրվում է մեր ունեցած բախումներում արիանալուց հետո>>:

                                                        Գ. Նժդեհ

Comments