Сообщения

Сообщения за октябрь, 2016

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՐԱԿԻՑ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ

Изображение
        Հոկտեմբերի 28-ին Երևանի  N 198 ավագ դպրոցում կազմակերպվեց բնագիտական ցուցահանդես - մրցույթի նախապատրաստական աշխատանքների վերջին փուլը: Հարակից դպրոցների աշակերտներից ձևավորված աշխատանքային խմբերը 198 ավագ դպրոցի 10-րդ դասարանի կենսաքիմիայի հոսքի աշակերտների ղեկավարությամբ ավրտեցին պաստառների, շնորհանդեսների պատրաստման աշխատանքները, քննարկեցին մրցույթի հետ կապված հարցերը: Պարբերական հանդիպումների ընթացքում հարակից դպրոցների աշակերները ոչ միայն աշխատեցին: նրանք նաև շփվեցին և ընկերացան իրենց հասակակից այլ դպրոցների աշակերտների հետ, ոմանք կողմնորոշվեցին իրենց ապագա մասնագիտության ընտրության  հարցում:

28.10.2016թ.

Изображение
   11-2 դասարանում համաշխարհային պատմություն առարկայից  տրվեց առաջին թեմատիկ  գրավոր աշխատանքը:  Թեման ընդգրկուն էր. ներառում էր 17-դարի կեսերից մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը ընկած  ժամանակաշրջանը:   Թեմայի հարցերը վերաբերում էին  այդ ժամանակահատվածի միջազգային հարաբերություններին և ստեղծված աշխարհաքաղաքական համակարգերին, պետությունների միջև ընթացող պատերազմներին, Առաջին աշխարհամարտի պատճառներին, ընթացքին և արդյունքներին, ինչպես նաև 19-րդ դարում սկիզբ առած առավել նշանավոր միջազգային շարժումներին, կազմակերպություններին:       10-3 դասարանում/ հումանիտար ռուսերեն/ և  10-2  դասարանում / հումանիտար անգլերեն/  հայ գրականություն առարկայից տրվեց երկրորդ թեմատիկ գրավոր աշխատանքը: Թեման ներառում էր Մովսես Խորենացու կյանքը, << Հայոց պատմություն>> երկի գեղարվեստական, պատմական արժեքը, ինչպես նաև հայոց հնագույն առասպելներն  ու վիպերգերը: Տրված հարցերում ներառված էին  նվազագույն մակարդակ...

27.10.2016թ.

Изображение
1. <Մեղու> հայերենի մրցույթ. մասնակցում են  10-12 դասարանների աշակերտները 2.Խմբային աշխատանք մեր և 186 դպրոցի աշակերտների հետ 3. Իրավճակային քննարկումներ ԵԿՄ անդամներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ Արամայիս Եղիազարյանի, Գարիկ Հովհաննիսյանի և 10-3 դասարանի ծնողների մասնակցությամբ 4.Ֆակուլտատիվ պարապմունք կենսաբանությունից 10-րդ դասարանի կենսաքիմիայի հոսքում /դասը վարում է ԵՊՀ -ի դասախոս Ն. Քսաջիկյանը 1. Այսօր կայացած  <Մեղու> հայերենի մրցույթին  մասնակցում էին 10-12 դասարանների 39 աշակերտ: <Մեղու> հայերենի մրցութը 2. Շարունակվում են խմբային աշխատանքները մեր և 186 դպրոցի աշակերտների հետ : Թեման` Մարդու իրավունքների հռչակագիրը` ժողովրդավարություն կայացնելու փաստացի փաստաթուղթ: Այսօրվա խմբային աշխատանքն անցկացվեց հարևան 186 դպրոցում. մասնակցում էին մեր` 10-րդ և հարևան` 9-րդ դպրոցի աշակերտները: Ուսուցիչ Լ. Գրիգորյանը նախ` ամփոփեց նախորդ դասի անցածը, ապա ձևավորեց 5 խումբ: Յուրաքանչյուր խմբի բաժանվեց թղթեր, մատիտներ և Մարդու իր...

21.10.2016

Изображение
1.Կլոր սեղան < Ռուսաց լեզուն ավագ դպրոցում: Նոր և հին մարտահրավերներ > թեմայով 2.Սեմինար <Ժողովրդավարությունը դպրոցում> ծրագրի շրջանակներում 1.Կլոր սեղան < Ռուսաց լեզուն ավագ դպրոցում: Նոր և հին մարտահրավերներ >   թեմայով Այսօրվա կլոր սեղանին մասնակցում էին ԿԳՆ ներկայացուցիչ Լիլիա Բալասանյանը, ԾԻԳ-ի ներկայացուցիչ Կարեն Մելքոնյանը, ԵՊՀ  դասախոսներ   Իշխան Հարությունյանը,  Արսեն Պետրոսյանը, ԵՊԼՀ դասախոս Նինա Տատկալոն և 198 ավագ դպրոցի ուսուցիչները:  Քննարկումները վերաբերվում էին ռուսերեն լեզվի դասավանդմանը ավագ դպրոցում որպես այլ առարկաներ սովորելու միջոց: Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի [1]<Լեզուների իմացության կարողությունները այլ առարկա հաջողությամբ սովորելու համար> [2] հրապարակման մեջ նշվում է, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 12-13 տարեկան սովորողները պետք է ունենան B1 մակարդակին, իսկ 15/16 տարեկանները B2 մակարդակին համապատասխան լեզուների իմացության բոլոր կարողությունները, առնվազն նվազագույն մ...

26.10.2016թ.

Изображение
1.Մասնագիտական առարկաները հոսքային դասարաններում  Հայ գրականությունը 11-2 ում  Հայոց պատմության դասը 12-2 դասարանում  Կենսաբանությունը 10-4 դասարանում 2. Ապրեսյան Ալվինան /12-2 դասարան/ կներկայացնի այսօրվա իր անցած և յուրացրած դասերը 3.Իրավիճակային քննարկումներ ծնողների մասնակցությամբ 1.Մասնագիտական առարկաները հոսքային դասարաններում Հայ գրականությունը 11-2 դասարանում թեման` Հ. Թումանյանի քառյակները ուսուցւչ` Ն. Գալստյան Հայոց պատմությունը 12-2 դասարանում  թեման` Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը 1920-1930 -ական թվականներին ուսուցիչ` Լ. Գրիգորյան Կենսաբանությունը 10-2 հոսքային դասարանում թեման` նախակորիզավոր և կորիզավոր կենդանիներ ուսուցիչ` Լ. Բալայան 2. Ապրեսյան Ալվինան /12-2 դասարան/ այսօրվա իր անցածի և յուրացրածի մասին 3. Դպրոցում շարունակվում է իրավիճակային քննարկումները. այսօր հրավիրված էին 10-3 դասարանի ծնողներին: Միջոցառումը կազմակերպվել էր բանակի, զինվորականի մասնագիտության նկատմ...

26.10.2016թ.

Изображение
1.Մասնագիտական առարկաները հոսքային դասարաններում  Հայ գրականությունը 11-2 ում  Հայոց պատմության դասը 12-2 դասարանում  Կենսաբանությունը 10-4 դասարանում 2. Ապրեսյան Ալվինան /12-2 դասարան/ կներկայացնի այսօրվա իր անցած և յուրացրած դասերը 3.Իրավիճակային քննարկումներ ծնողների մասնակցությամբ 1.Մասնագիտական առարկաները հոսքային դասարաններում Հայ գրականությունը 11-2 դասարանում թեման` Հ. Թումանյանի քառյակները ուսուցւչ` Ն. Գալստյան Հայոց պատմությունը 12-2 դասարանում  թեման` Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը 1920-1930 -ական թվականներին ուսուցիչ` Լ. Գրիգորյան Կենսաբանությունը 10-4 հոսքային դասարանում թեման` նախակորիզավոր և կորիզավոր օրգանիզմներ ուսուցիչ` Լ. Բալայան 2. Ապրեսյան Ալվինան /12-2 դասարան/ այսօրվա իր անցածի և յուրացրածի մասին 3. Դպրոցում շարունակվում է իրավիճակային քննարկումները. այսօր հրավիրված էին 10-3 դասարանի ծնողներին: Միջոցառումը կազմակերպվել էր բանակի, զինվորականի մասնագիտության նկատ...

25.10.2016թ.

Изображение
1. Իրավիճակային քննարկումներ ծնողների մասնակցությամբ 2. Արիության դաս ազգային հերոսների հետ 3. Այսօր 10-րդ դասարանի աշակերտները գնացին Մեծամորի աստղադիտարան - 1.Դպրոցը կոչված է կրթելու նաև ապագա զինվոր և , քանի որ ծառայութլունը պարտադիր է, ուստի ընտանիքի յուրաքանչյուր զավակ իր պարտքը պիտի կատարի պետությանը: Սակայն հաճախ ընտանիքում առաջանում են տարաձայնություններ, երբ զավակի, ծնողի և տան մյուս անդամների կարծիքները բախվում են: Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը այսօր հրավիրել է ծնողների, ովքեր պետք է մասնակցեն իրավիճակային քննարկումներին:  Իրավիճակային քննարկումներ ծնողների մասնակցությամբ Ներկայացվեց չորս իրավիճակ` Դերային խաղ 1.Տղան ցանկանում է սովորել և հետո մեկնել բանակ: Ծնողները ցանկանում են, որ իրենց տղան նախ ծառայի բանակում: 2.Տղան ցանկանում է մեկնել բանակ: Ծնողները ցանկանում են, որ իրենց տղան ընդունվի ԲՈՒՀ; 3. Տղան ցանկանում է սովորել ԲՈՒՀ-ում: Ծնողները ցանկանում են , որ իրենց տղան ընդունվի ռազմական ուսումնական հաստատություն և դառնա սպա: 4.Ծնողները ցա...

24.10.2016թ.

Изображение
1.Գրական -երաժշտական ցերեկույթ` նվիրված Սուրբ Թարգմանչաց տոնին 2 Դասը վարում է Նուբարաշենի Սրբոց Նահատակ եկեղեցու քահանա տեր Շմավոնը 3.Առարկայական կողմնորոշմանն ուղղված ցուցահանդես-մրցույթի 3-րդ փուլը 1. Հայաստանի Հանրապետությունում 2001 թ.-ից Թարգմանչաց տոնը սահմանված է որպես պետական տոն` նվիրվածհայ գրերի գյուտին, Թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: .Գրական երժշտական ցերեկույթը` նվիրված Սուրբ Թարգմանչաց տոնին, կրում էր <Մեսրոպ Մաշտոցը և հայոց գրերը> խորագիրը: Հայ գրերի գյուտով և Աստվածաշնչի թարգմանությամբ հիմք դրվեց հոգևոր-մշակութային նոր շարժման, որը մեր ազգի Ոսկեդարը դարձավ: Հայ գրերի ստեղծումից անմիջապես հետո` 405թ.-ին ծավալվեց Թարգմանչաց շարժումը. այն  նաև պետական շահեր էր հետապնդում: Կարևոր նվաճումը դպրոցների ստեղծումն էր, որը դարձավ ազգի ինքնության հիմքը:    Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև աշակերտները ներկայացրեցին տոնի նշանակությունը և խորհուրդը: Հանդես եկան երգերով և պարային համարներով: Դր...

20.10.2016թ.

Изображение
1. eTwinning հումանիտար առարկաների խմբակը 10-2 դասարանի հետ 2.Ֆակուլտատիվ պարապմունք կենսաբանությունից /անցկացնում է ԵՊՀ դասախոս  Ն. Քսաջիկյանը/ 3. Թեմատկ գրավոր աշխատանք 12-4 դասարանում ռուսաց լեզվից 1.  eTwinning հումանիտար առարկաների խմբակը նպատակ ունի ծանոթացնել հասակակիցներին, և ոչ միայն, ազգային արժեքներին, բնութագրին, պատմությանը: Նախատեսված է բացահայտել Հայաստանի մշակութային առանձնահատկությունները տարբեր ժամանակաշրջաններում. ուսուցչի կողմից ընտրվել է Վանի թագավորությունը: Ծրագիրը իրականացվում է երկու տարբերակով` հայերեն և անգլերեն: Աշակերտները աշխատում են mix ծրագրով, այնուհետև նյութը թարգմանվում է անգլերեն և տեղադրվում eTwinning-ի համապատասխան պորտալում:                                  Խմբակի աշխատանքները իրականացնում է                                     պատմության ուսուցչ...

19.10.2016թ.

Изображение
1. Բնագիտական առարկաների կողմնորոշում հարակից դպրոցների աշակերտների հետ 2. Այսօր 12-4 դասարանի հետ անգլերենի և ռուսաց լեզվի դասաժամերին 3. Թեմատիկ գրավոր աշխատանքներ 10-2, 10-4 և 12-4 դասարաններում 1. Կայացավ բնագիտական առարկաների կողմնորոշման նպատակով հարակից դպրոցների 9-րդ դասարանների աշակերտների հետ կազմակերպված ցուցահանդես -մրցույթի 2-րդ փուլը: Աշակերտներին հանձնարարվեց Լոռու մարզը. մի խումբը ընտրեց Լոռու մարզի բուսական և կենդանական աշխարհը, մյուս խումբը` նույն մարզի քիմիական արդյունաբերությունը, երրորդը` Լոռու մարզի աշխարհագրությունը: Մ Խմբային աշխատանք կենսաքիմիայի հոսքի  10-4 դասարանի և հարակից դպրոցների աշակերտների հետ Երրորդ փուլում նրանք կներկայանան պաստառներով, շնորհանդեսներով և ֆիլմերով: Վերջին փուլում կընտրվեն լավագույնները: . 2. Այսօր 12-4 դասարանի հետ անգլերենի և ռուսաց լեզվի դասաժամերին Անգլերեն 12-4 -ում  ուսուցիչ` Մ. Ստեփանյան                     ...

18.10.2016թ.

Изображение
1 <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակ 2 .Թեմատիկ գրավոր աշխատանքներ կենսաբանությունից, հանրահաշվից 3 .Այսօր կանցկացնենք 12-3 դասարանի հետ կենսաբանության և անգլերենի  դասաժամերը 1  <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակը գործում է 2011 թ.-ից և համագործակցում է Երևանի կենդանաբանական այգու հետ:  Խմբակի շրջանակներում կազմակերպված մրցույթը նվիրված էր կենդանիների պաշտպանությանը: Աշակերտները ներկայացրեցին <Ինչու պետք է սիրենք և պահպանենք կենդանիներին> խորագրով աշխատանքները շնորհանդեսների և ֆիլմերի ձևով: Կազմակերպվեց քվեարկություն,հաղթողները ստացան պատվոգրեր և խրախուսական մրցանակներ: 2.Թեմատիկ գրավոր աշխատանքներ հանրահաշվից, կենսաբանությունից Հանրահաշվի ուսուցիչ Կ. Ջանվելյանը կարծում և կանխատեսում է, որ աշակերտները պատրաստված են, և գրավորը նորմալ կգրեն, իսկ անբավարար գնահատական չի լինի: ԹԳԱ հանրահաշվից 10 -3  դասարանում, թեման` Իրական թվեր. մասնակցում է18 աշակերտ, բացակայող չկա 3 .Օրն անցկացրեցինք 12-3 դասարանի...

17.10.2016թ.

Изображение
1. Թեմատիկ գրավոր աշխատանք երկրաչափությունից 2 . Այսօր 11-2 դասարանի հետ.    հայոց լեզու, պատմության, ֆիզիկա առարկաների դասաժամերին 3. Կարծիքներ , որոնք կարտահայտեն աշակերտները 1.  Թեմատիկ գրավոր աշխատանք երկրաչափությունից 12-1, 12-2 դասարաններ / թեմատիկ գրավոր աշխատանք երկրաչափությունից/ 2 . Այսօր 11-2 դասարանի հետ.    հայոց լեզու, պատմության, ֆիզիկա առարկաների դասաժամերին Հայոց լեզու . թեման` Ձևաբանություն /11-1 դասարան/ Դասը վարում է Է. Շահնազարյանը Պատմության թեման` Ազատագրական պայքար. /17-րդ դարի երկրորդ կես, 18-րդ դար / ՈՒսուցիչը mix ծրագրով պատրաստած դասը նախապես տեղադրել էր Yammer-ում: Աշակերտներին անծանոթ չէր դասապատրաստման այս ձևը: Պատմություն, 11-1 դասարան,  ուսուցիչ` Ա. Նիազյան  <Դասաժամի ընթացքում կրկնեցին ժամանակագրությունը, տերմիններն ու հասկացությունները: Ես գոհ էր աշակերտների մասնակցությունից, բայց կային թերացումներ, որոնց վրա կենտրոնացանք և վերհիշեցինք: Այսքանով նախապ...