11-2 դասարանում համաշխարհային
պատմություն առարկայից տրվեց առաջին թեմատիկ գրավոր աշխատանքը: Թեման ընդգրկուն էր. ներառում էր 17-դարի կեսերից
մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը ընկած ժամանակաշրջանը: Թեմայի հարցերը վերաբերում էին այդ ժամանակահատվածի միջազգային հարաբերություններին
և ստեղծված աշխարհաքաղաքական համակարգերին, պետությունների միջև ընթացող պատերազմներին,
Առաջին աշխարհամարտի պատճառներին, ընթացքին և արդյունքներին, ինչպես նաև 19-րդ դարում
սկիզբ առած առավել նշանավոր միջազգային շարժումներին, կազմակերպություններին:
10-3 դասարանում/ հումանիտար ռուսերեն/ և
10-2 դասարանում / հումանիտար անգլերեն/
հայ գրականություն առարկայից տրվեց երկրորդ
թեմատիկ գրավոր աշխատանքը: Թեման ներառում էր Մովսես Խորենացու կյանքը, << Հայոց
պատմություն>> երկի գեղարվեստական, պատմական արժեքը, ինչպես նաև հայոց հնագույն
առասպելներն ու վիպերգերը: Տրված հարցերում
ներառված էին նվազագույն մակարդակի հինգ, միջին
մակարդակի երեք և առավելագույն մակարդակի երկուական հարցադրումներ:, Կերպարների բնութագրման
հարցերը վերաբերում էին միջին մակարդակին, իսկ վերլուծական և մեկնաբանության հարցերը՝ առավելագույնին:
Comments
Post a Comment