Այսօր դպրոցում
- 10-րդ դասարանում ֆիզիկայի դաս է: ուսուցիչ` Ա. Թորոսյան
- Հանրահաշիվը 10 և 11-րդ դասարաններում
- Հատուկ տակտիկական ուսումնավարժություն <Կազմավորումների գործողություններն երկրաշարժի ժամանակ> թեմայով
1. 10-րդ դասարանում ֆիզիկայի դաս է: Դասի թեման 9 (§14) ԱՆՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՈՒՄ:ԱՆՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՄԱՆ ՄԻՋԻՆԵՎ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ է: Աշակերտները նյութը յուրացրեցին առաջին դասաժամի ընթացքում և երկրոդ դասաժամին լուծում էին խնդիրներ: Ուսուցիչը աշակերտներին օգնում է սովորելիս օգտագործել համակարգիչը և այսպես կոչված ամպային տեխնոլոգիաները: Դրանք հնարավորություն են տալիս ուսուցչին սովորեցնել, իսկ աշակերտին սովորել անգամ դպրոցից դուրս գտնվելիս:
Աշակերտները օգտագործում են համակարգիչները խնդրի բացատրությունը լսելու և խնդիրները ինքնուրույն լուծելու համար: Եղան որոշ դժվարություններ ինտեռնետի հետ կապված, բայց ընդհանուր առմամբ նախատեսված աշխատանքը ստացվեց: Հանձնարարությունը դրված է դասրանի էջում և աշակերտները հաջորդ դասին պատրաստվելու են նաև տանը՝ նույն կայքից օգտվելով:
2.Հանրահաշիվը 10- և 11-րդ դասարաններում
10-րդ դասարանում հանրահաշվի դաս է
ուսուցիչ` Գ. Հայրապետյան
11-2 դասարան, ուսուցիչ` Գ. Գևորգյան
5.Հատուկ տակտիկական ուսումնավարժություն <Կազմավորումների գործողություններն երկրաշարժի ժամանակ> թեմայով
ՈՒսումնական նպատակներն են `
1.Ստուգել կազմավորումների պատրաստվածությունը երկրաշարժի ժամանակ իր առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ:
2. ՈՒսումնասիրել և կատարելագործել կազմավորումների գործնական հմտությունները երկրաշարժի ժամանակ:
Տևողությունը` 1 ժամ /ս/թ հոկտեմբերի 4-ին, ժամը` 12:00 - 13:00-ն /:
Comments
Post a Comment