Сообщения

Сообщения за январь, 2019

30.01.2019թ․ Խորհրդակցություն տնօրենի մոտ՝ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնակցությամբ, Մաթեմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլը

Изображение
Խորհրդակցություն տնօրենի մոտ՝ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնակցությամբ Օրակարգում՝ Դասալսումների քննարկում Կազմակերպվեց մեթոդմիավորման արտահերթ նիստ, որտեղ քննարկեցին հայոց լեզվի դասավանդման որոշ խնդիրներ և ընտրվեցին դրանց հաղթահարման ուղիները։ Հարցը վերաբերվում էր աշակերտների կողմից նյութի յուրացման և հետագայում սովորածը կիրառելուն։ Աշակերտները նոր նյութի հաղորդման դասին հասկանում են նյութը, սովորում են դրանք պարզ իրավիճակներում կիրառել։ Սակայն հաջորդ դասերին կրկնություն չկազմակերպելու դեպքում աշակերտները շատ արագ մոռանում են իրենց սովորածը։ Որոշվեց դասի ընթացքում գործնական աշխատանք կատարելիս նախատեսել որոշակի առաջադրանքներ նախորդ դասերին ուսումնասիրված նյութից։ Առաջարկվեց նաև դասերի ընթացքում ավելի ինտենսիվ կիրառել ՏՀՏ սարքավորումները, օգտվել հայոց լեզվի կաբինետում տեղադրված պրոյեկտորից։ 2. Մաթեմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլը Մասնակցում են 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները Օլիմպիադայի փուլերը 1. Դպրոցական 2. Մարզային 3. Քաղաքային...

31.01.2019թ. Տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսին

Изображение
Տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսին 2018 տարվա ավարտին դպրոցը ձեռք բերեց երեք պրոյեկտոր, որոնք տեղադրվեցին Հայոց լեզվի և գրականության, Ռուսաց լեզվի և գրականության, Պատմության դասասենյակներում։ Սարքավորումները հնարավորություն են տալիս ուսուցիչներին ամեն օր իրենց դասերի ընթացքում աշակերտներին ցուցադրել սահիկաշարեր, հատվածներ համացանցից, ֆիլմեր և այլ ուսումնական նյութեր, որն ավելի արդյունավետ է դարձնում ուսուցման գործընթացը։ Այսօր ներկայացնում ենք Ռուսաց լեզվի և գականության դասաժամերրը, որը վարում է Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Ն.Թորոսյանը։ Ռուս գրականություն Թեման` Մ. Լերմոնտովի ,,Մեր օրերի հերոսը,, վեպը Դասը զուգորդվեց ,,Բելլա,, գեղարվեստական ֆիլմի հատվածաբար դիտումով, որը վեպի էկրանավորումն էր` նկարահանված 1965 թ.-ին: Դասի կառուցվածքը՝ 1. Հարցումներ ուսուցչի կողմից 2. Բացատրություն ուսուցչի կողմից 3. Նյութի ընթերցում 4. Ֆիլմի հատվածաբար դիտում 5. Կերպարի վերլուծություն Առավելություններ՝ . Մեկ դասաժամի ընթացքում հասցնել ավելին . Ներգրավվել ամբողջ դասարանը ....

29.01.2019թ.Հայոց ազգային բանակը 27 տարեկան է

Изображение
Հայոց ազգային բանակը 27 տարեկան է Միջոցառում՝ նվիրված Բանակի օրվան Պետության անվտանգության պահպանման երաշխիքը ազգային բանակի ստեղծումն  էր,  որն իրականություն դարձավ 20-րդ դարի վերջին` 1992թ. հունվարի 28-ին , իսկ  բանակի ակունքներում կանգնած էր 1990 թ. սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի և Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը: Ազգային բանակի ստեղծումը դարձավ մեր ապրելու երաշխիքը: Բանակը ստեղծվեց և անցավ կայացման դժվարություններով. գործին նվիրվեց հայ ազգի սերուցքը, որն էլ իր արյունով գրեց մեր պատմության դժվարին էջերից մեկը:              Հունվարի 28-ը հպարտությամբ է նշում հայ ժողովուրդը` մշտապես հիշելով, որ պայքարը չի ավարտվել: Դպրոցում կազմակերպված միջոցառումը ներկայացրեց մեր անցած պատմական ուղին՝ քաջության, պայքարի, կորուստի, ցավի, հաղթանակի... Միջոցառման բաժինները 1. Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանի շնորհավորանքի խոսքը՝ ուղղված Հայոց բանակին `մեր հավաքական ուժին 2. Երաժշտական կատա...

25.01.2019թ. Բանակի օրվան նվիրված ,,Ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք,, խորագրով Բաց դասեր բոլոր դասարաններում, Գիտելիքների և կարողությունների ստուգում չափորոշիչային հարցերի հիման վրա, Դասալսումներ դասղեկների կողմից ,,Անցած նյութի կրկնության կազմակերպումը հանրահաշիվ, երկրաչափություն առարկաներից,, թեմայով, Շաշկու առաջնության ներդպրոցական առաջնություն

Изображение
1 . Բանակի օրվան նվիրված  ,, Ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք,, խորագրով  Բաց դասեր բոլոր դասարաններում Բաց դասերը ընթանում են դասղեկի ժամերին Դասարան՝ 11-բ Դասղեկ՝ Ն. Գալստյան Առաջին հատված Աշակերտները դիտեցին  ,,Ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք,,  խորագիրը կրող  սահիկաշարը, որը  պատմում է Հայոց բանակի ստեղծման և կայացման մասին: Այն պատմական անցում է Հայոց բոլոր թագավորւթյուններից մինչ մեր օրերը: Երկրորդ հատված Դերային խաղ Պատահականության սկզբունքով աշակերտներն ընտրեցին իրենց դերերը: Կարճ ժամանակ հետո նրանք պատկերացնեցին այն նշանակությունը, պարտականությունը, դիրքորոշումը, որը պետք է կրեն, ունենան ըստ իրենց բաժին ընկած դերի. Դերեր հայ զինվոր, պաշպանության նախարար զորամասի հրամանատար ռազմական արդյունաբերության աշխատակից ծրագրավորող օդաչու ինժեներ տանկիստ հրետանավոր զինվորական բժիշկ քաղաքացիական բժիշկ զինվորի քույր զինվորի կին զինվորի հայ զինվորի մայր ադրբեջանական բանակի զինվոր զինծառայողի երե...

Համագործակցություն Սանկտ Պետերբուրգի 184 դպրոցի հետ

Изображение
Համագործակցություն Սանկտ Պետերբուրգի 184 դպրոցի հետ  Այս համագործակցությունը հիմք կհանդիսանա երկու դպրոցների բարեկամության, մեթոդների փոխանակման, լավ ընկերության և, իհարկե, հայ-ռուսական հարաբերությունների սերտացման ուղղությամբ: Համագործակցող կողմեր՝ Սանկտ Պետերբուրգի 184 դպրոց և մեր ՝ 198 ավագ դպրոց Առցանց կապ հաստատվեց Սանկտ  Պետերբուրգի 184 դպրոցի Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, 42 գիտական հոդվածների և 3 դասագրքի հեղինակ Իրինա Շերսոբիտովայի հետ։ Վեբինարը իրականացրեց դպրոցի տնօրեն՝ Ա. Թորոսյանը և Ռուսաց լեզվի և գրականության մեթոդական միավորումը Այսօր առաջին առցանց հանդիպումն էր, որը խոստացավ ուսումնական գործընթացում ձեռքբերումներ և հաջողություններ:   Վեբինար՝    Սանկտ Պետերբուրգի 184 դպրոց և մեր ՝ 198 ավագ դպրոց