Հայոց ազգային բանակը 27 տարեկան է
Միջոցառում՝ նվիրված Բանակի օրվան
Պետության անվտանգության պահպանման երաշխիքը ազգային բանակի ստեղծումն էր, որն իրականություն դարձավ 20-րդ դարի վերջին` 1992թ. հունվարի 28-ին, իսկ բանակի ակունքներում կանգնած էր 1990 թ. սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի և Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը:
Ազգային բանակի ստեղծումը դարձավ մեր ապրելու երաշխիքը:
Բանակը ստեղծվեց և անցավ կայացման դժվարություններով. գործին նվիրվեց հայ
ազգի սերուցքը, որն էլ իր արյունով գրեց մեր պատմության դժվարին էջերից մեկը: Հունվարի 28-ը հպարտությամբ է նշում հայ ժողովուրդը` մշտապես հիշելով, որ պայքարը չի ավարտվել:
Դպրոցում կազմակերպված միջոցառումը ներկայացրեց մեր անցած պատմական ուղին՝ քաջության, պայքարի, կորուստի, ցավի, հաղթանակի...
Միջոցառման բաժինները
1. Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանի շնորհավորանքի խոսքը՝ ուղղված Հայոց բանակին `մեր հավաքական ուժին
2. Երաժշտական կատարումներ`ձոնված Հայոց բանակին, հայ զինվորին, ասմունք, պար
3. Ներկայացվեց ,,Ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք,, խորագիրը կրող սահիկաշարը
4. Դերային խաղ /պատահականության սկզբունքով աշակերտներն ընտրեցին իրենց դերերը և ներկայացան այդ կերպարներով/
- Միշտ էլ պարտվել են այն ազգերը, որոնք ունեցել են մեկ հենարան – քանակը: Կռվադաշտը միշտ էլ պատկանել է որակին: Նրան են պատկանում վաղվա հաղթանակները:
Գարեգին Նժդեհ
Միջոցառում՝ նվիրված Բանակի օրվան
Պետության անվտանգության պահպանման երաշխիքը ազգային բանակի ստեղծումն էր, որն իրականություն դարձավ 20-րդ դարի վերջին` 1992թ. հունվարի 28-ին, իսկ բանակի ակունքներում կանգնած էր 1990 թ. սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի և Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը:
Ազգային բանակի ստեղծումը դարձավ մեր ապրելու երաշխիքը:
Բանակը ստեղծվեց և անցավ կայացման դժվարություններով. գործին նվիրվեց հայ
ազգի սերուցքը, որն էլ իր արյունով գրեց մեր պատմության դժվարին էջերից մեկը: Հունվարի 28-ը հպարտությամբ է նշում հայ ժողովուրդը` մշտապես հիշելով, որ պայքարը չի ավարտվել:
Դպրոցում կազմակերպված միջոցառումը ներկայացրեց մեր անցած պատմական ուղին՝ քաջության, պայքարի, կորուստի, ցավի, հաղթանակի...
Միջոցառման բաժինները
1. Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանի շնորհավորանքի խոսքը՝ ուղղված Հայոց բանակին `մեր հավաքական ուժին
2. Երաժշտական կատարումներ`ձոնված Հայոց բանակին, հայ զինվորին, ասմունք, պար
3. Ներկայացվեց ,,Ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք,, խորագիրը կրող սահիկաշարը
4. Դերային խաղ /պատահականության սկզբունքով աշակերտներն ընտրեցին իրենց դերերը և ներկայացան այդ կերպարներով/
Դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանն իր ողջույնի խոսքն է ուղղում հյուրերին, աշակերտներին, գործընկերներին Ազգային բանակի ստեղծման օրվա առիթով: Պրն․ Թորոսյանը կարևորեց բանակի դերը՝ այն համարելով ժամանակի և պատմության հրաման, ազգապահպանության երաշխիք:
Նա աշակերտների ուշադրությանը ներկայացրեց ,,Սասունցի Դավիթ,, դյուցազներգությունը, որպես հայ և համաշխարհային էպոսի անգերազանցելի օրինակ, որտեղ Դավիթը հայրենասիրության, քաջության, մարդասիրության, ազնվության և ուժի անհամեմատելի խորհրդանիշ է. նա մենակ է կռվում... ու հաղթում:
- Այսօր այդ Դավիթները շատ են. նրանցով մենք ուժեղ ենք ու անպարտ..., -ասաց պրն. Թորոսյանը:
Պատահականության սկզբունքով աշակերտներն ընտրում են իրենց դերերը |
Միջոցառումը կազմակերպեց և իրականացրեց փոխտնօրեն Ն․ Հովսեփյանը
Գարեգին Նժդեհ
Comments
Post a Comment