17.01.2019թ. Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է

Ընթանում են Հայոց բանակին նվիրված դասարանական և համադպրոցական միջոցառման նախապատրաստական աշխատանքները:

Սահիկաշարը պատմում է Հայոց բանակի ստեղծման և կայացման մասին: Այն պատմական անցում է Հայոց բոլոր թագավորւթյուններից մինչ մեր օրերը:
,,Ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք,, խորագիրը կրող սահիկաշարը կկցուցադրվի բոլոր դասարաններում,  որին կհաջորդեն դերային խաղերը, ինչը աշակերտները կստանան պատահականության սկզբունքով: 



,,Ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք,, խորագիրը կրող 
սահիկաշարի պատրաստման ընթացքը Mix ծրագիրի օգնությամբ



Սահիկաշարը կազմեց և ձայնագրեց պատմության ուսուցիչ՝ Ա. Ասլիբեկյանը

Դերային խաղեր կանցկացնեն բոլոր դասարանները, որի ընթացքում կքննարկվեն Հայկական բանակը, նրա օգուտները վերջին տարիների ընթացքում:

Դերեր

հայ զինվոր,
պաշպանության նախարար
զորամասի հրամանատար
ռազմական արդյունաբերության աշխատակից
ծրագրավորող
օդաչու
ինժեներ
տանկիստ
հրետանավոր
զինվորական բժիշկ
քաղաքացիական բժիշկ
զինվորի քույր
զինվորի կին
զինվորի հայ
զինվորի մայր
ադրբեջանական բանակի զինվոր
ինծառայողի երեխա
սիրած աղջիկ

Դասարանները կպարգևատրվեն դպրոցի շրջանավարտ, քառօրյա պատերազմի մասնակից Մ.Գևորգյանի անվան շնորհակալագրով:


Բանակի օրվան նվիրված միջոցառման համադպրոցական հատվածը
Միջոցառման փորձեր








Comments