22.01.2019թ. Դասալսումներ դասղեկներ կողմից հանրահաշիվ, երկրաչափություն առարկաներից /առաջնահերթությունը տալ անցած նյութի կրկնությանը/

1. Դասալսումներ դասղեկներ կողմից հանրահաշիվ, երկրաչափություն առարկաներից /առաջնահերթությունը տալ անցած նյութի կրկնությանը/ 


Դասալսումները կզուգորդվեն  չափորոշիչային հարցերի իմացության ստուգմամբ: 
Դասալսումը քննարկվում է նույն օրը՝ դասավանդող ուսուցչի, դասղեկի, փոխտնօրենի մասնակցությամբ:
Շաբաթվա վերջում կկատարվի գիտելիքների և կարողությունների ստուգում չափորոշիչային հարցերի հիման վրա:



2. Բանակի օրվան նվիրված ,,Ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք,, խորագրով Բաց դասեր բոլոր դասարաններում


Բաց դասերը ընթանում են դասղեկի ժամերին
Դասարան՝ 10-դ
Դասղեկ՝ Լ. Թորոսյան

Առաջին հատված
Աշակերտները դիտեցին ,,Ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք,, խորագիրը կրող սահիկաշարը, որը պատմում է Հայոց բանակի ստեղծման և կայացման մասին: Այն պատմական անցում է Հայոց բոլոր թագավորւթյուններից մինչ մեր օրերը:

Երկրորդ հատված
Դերային խաղ
Պատահականության սկզբունքով աշակերտներն ընտրեցին իրենց դերերը: Կարճ ժամանակ հետո նրանք պատկերացնեցին այն նշանակությունը, պարտականությունը, դիրքորոշումը, որը պետք է կրեն, ունենան ըստ իրենց բաժին ընկած դերի.

Դերեր

հայ զինվոր,
պաշպանության նախարար
զորամասի հրամանատար
ռազմական արդյունաբերության աշխատակից
ծրագրավորող
օդաչու
ինժեներ
տանկիստ
հրետանավոր
զինվորական բժիշկ
քաղաքացիական բժիշկ
զինվորի քույր
զինվորի կին
զինվորի հայր
զինվորի մայր
ադրբեջանական բանակի զինվոր
զինծառայողի երեխա
սիրած աղջիկ


Աշակերտները պատահականության սկզբունքով ընտրեցին իրենց դերերը և կարճ ժամանակ հետո պատկերացրեցին իրենց անելիքը, եթե լինեին հրամանատար, զինվոր, ռազմական արդյունաբերող, ինժեներ, բժիշկ, զինվորի մայր, սիրած աղջիկ...

Հրամանատար- Ես կուսումնասիրեի ռազմական իրավիճակը և համապատասխան գոծողություններ կկատարեի: Այնպես կանեի, որ զոհերի թիվը հասներ նվազագույնի...
Արդյունաբերող - Ես կարտադրեմ մեր զենքը, Հայաստանը պետք է զենք արտադրի:
Դրա համար կօգտագործեմ ինժեներական խելքը, որից Հայաստանը հզոր է. մենք պետք է ունենք մեր զենքը:
Զինվորական բժիշկ - Ես կլինեմ լավ մասնագետ, չեմ բավարարվի իմ ստացած կրթությամբ, կավելացնեմ իմ գիտելիքները, կստանամ ամենաբարձր որակավորումը: Այդ ժամանակ միայն կլինեմ առաջին գծում, կօգտագործեմ իմ մասնագիտական ամբողջ ներուժը , որպեսզի ոչ մի զինվորական ծառայող բժշկի գործոնի պատճառով առողջական խնդիր չունենա:





Comments