15.01.2019թ.


,,Հայ արքաներ,, նախագիծը eTwinning առցանց հարթակում
,,Հայ արքաները,, նախագծի գործունեությունն  իրականացվում է նաև eTvinning առցանց դաշտում: 
Գագիկ Ա-ի մասին պատմող պրեզենտացիան այսօր ձայնագրվեց պատմության ուսուցիչներ Ա. Նիազյանի և Ա. Ասլիբեկյանի կողմից, որը կտեղադրվի eTvinning առցանց դաշտում: 










,,Ապահով համացանց,,  կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարում է կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ, որը նախատեսված է անցկացնել փետրվարին, իսկ մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև հունվարի 28-ը info@edu.am էլփոստին: Լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների, կցուցադրվեն դպրոցներում,  կտեղադրվեն ԿԳՆ կայքում և ֆեյսբուքյան էջում: Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության ներկայացուցիչներ:

Այսօր ինֆորմատիկայի ուսուցիչը 10, 11-րդ դասարաններում ներկայացրեց ծրագիրը, սկզբունքները, պահանջը:
1. Թեման պետք է կապ ունենա կիբերանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում      անձնական տվյալների պաշպանությունից մինչև երեխաների կիբերհալածանքների      դեմ պայքար                                               .
2. Տեսանյութի տևողությունը պետք է կազմի 1-5 րոպե, լինի հետաքրքիր և օգտակար

                                                                                                    


Ծրագիրն իրականացնում է ինֆորմատիկայի ուսուցիչ Ա. Մելքումյանը




Comments