08.01.2019թ. Խորհրդակցություն տնօրենի մոտ՝ 11-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների մասնակցությամբ, Դպրոցում դասերը սկսվեցել են

Խորհրդակցություն տնօրենի մոտ՝ 11-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների մասնակցությամբ

Օրակարգում՝

1. 11-րդ դասարաններում ավարտական քննությունների կազմակերպումը
2. Փորձնական քննությունների կազմակերպում
3. Համապատասխան գիտելիքների ապահովում 

   
Դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանը 11-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներին և համապատասխան ՄՄ նախագահներին հիշեցրեց, որ 2017-2018 ուսումնական տարվանից, ԿԳՆ թույլտվությամբ, դպրոցը ուսումնական գործընթացը կազմակերպում է այլընտրանքային ուսումնական պլանով, որի համաձայն աշակերտները հանրակրթական առարկաները ուսումնասիրում են 10 և 11-րդ դարաններում, այդ առարկաների ավարտական քննությունները հանձնում են 11-րդ դասարանը ավարտելու ամռանը, իսկ 12-րդ դասարանում՝ սեպտեմբերի 1-ից սկսած ուսումնասիրում և կրկնում են միայն այն երեք առարկաները, որ ընտրել են։
Դպրոցի տնօրենը նշեց, որ այս տարի այդ ուսպլանով սովորող 11-րդ դասարանցիները ավարտող աշակերտները հանձնելու են ավարտական քննություններ և մենք պետք է նրանց լավ նախապատրաստենք այդ քննություններին։ Նա առաջարկեց յուրաքանչյուր շաբաթվա վերջում կազմակերպել փորձնական քննություններ նախորդ տարիների քննական աշխատանքների նյութը, ԳԹԿ կայքում տեղադրված միասնական քննությունների տարբերակների Ա բաժինները օգտագործելով։ Աշատանքի ստուգումը ուսուցիչներին կհուշի այն բացթողումները, որ ունեն աշակերտները և հնարավորություն կտա ուսուցչին ուղղել դրանք։

ՄՄ նախագահները համաձայն էին տնօրենի առաջարկին, բայց անհանգստանում էին ուսումնական ծրագրի կատարման համար։ Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ թեմատիկ պլանով ինքնուրույն աշխատանքի և կրկնության համար նախատեսված ժամանակը լիարժեք բավական է գրավոր աշխատանքների անցկացման համար։
Որոշվեց հունվարի 11-ից սկսել այդ գրավոր աշխատանքների կազմակերպումը։

Դպրոցում դասերը սկսվեցել են...

Comments