31.01.2019թ. Տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսին

Տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսին

2018 տարվա ավարտին դպրոցը ձեռք բերեց երեք պրոյեկտոր, որոնք տեղադրվեցին Հայոց լեզվի և գրականության, Ռուսաց լեզվի և գրականության, Պատմության դասասենյակներում։ Սարքավորումները հնարավորություն են տալիս ուսուցիչներին ամեն օր իրենց դասերի ընթացքում աշակերտներին ցուցադրել սահիկաշարեր, հատվածներ համացանցից, ֆիլմեր և այլ ուսումնական նյութեր, որն ավելի արդյունավետ է դարձնում ուսուցման գործընթացը։
Այսօր ներկայացնում ենք Ռուսաց լեզվի և գականության դասաժամերրը, որը վարում է Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Ն.Թորոսյանը։

Ռուս գրականություն
Թեման` Մ. Լերմոնտովի ,,Մեր օրերի հերոսը,, վեպը
Դասը զուգորդվեց ,,Բելլա,, գեղարվեստական ֆիլմի հատվածաբար դիտումով, որը վեպի էկրանավորումն էր` նկարահանված 1965 թ.-ին:

Դասի կառուցվածքը՝
1. Հարցումներ ուսուցչի կողմից
2. Բացատրություն ուսուցչի կողմից
3. Նյութի ընթերցում
4. Ֆիլմի հատվածաբար դիտում
5. Կերպարի վերլուծություն

Առավելություններ՝
. Մեկ դասաժամի ընթացքում հասցնել ավելին
. Ներգրավվել ամբողջ դասարանը
. Հաղորդել առավելագույն գիտելիքներ
. Ապահովել բոլորի մասնակցությունը

Ուսուցիչը դասարան մտավ դասի պլանով և իրականացրեց իր առջև դրված խնդիրը:
Դասի ընթացքում դասագրքից կարդացին հատվածը, դիտեցին ,,Բելլա,, ֆիլմից հատվածներ և վերլուծեցին Պեչորինի  կերպարը։ Դասն անցավ ակտիվ, աշակերտները շատ ոգևորված էին և անկաշկանդ։




Ռուսաց լեզու
Դասրան`10-րդ
Թեման՝ Բարդ գոյական, դրա կիրառումը բանավոր խոսքում

Դասապրոցեսը կառուցվեց դասի ուսուցողական, զարգացնող, դաստիարակչական ասպեկտների հիման վրա։
Պրեզենտացիայի համադրմամբ՝ նյութը ներկայացվեց առավել ծավալուն և մատչելի, որի արդյունքում թեման յուրացվեց խորը և ֆունդամենտալ։
Ուսուցչի արջև դրված դասի խնդիրը և նպատակը իրագործվեց, դասաժամին ներգրավված էին և մասնակցում էին բոլոր աշակերտները:








Comments