Բանավեճի մրցաշարում հաղթեց ,,Երևան-3,, թիմը, որին մասնակցում էր մեր դպրոցի աշակերտ Գրիգորյան Նարեկը

«ԵՄ-ն հանուն երիտասարդության․ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի` այսօր և վաղը» ծրագրի շրջանակներում կայացավ Բանավեճի հանրապետական մրցաշար։
Մրցաշարին մասնակցում էին 16 թիմ Հայաստանի 70 դպրոցներից։ Բանավեճի մրցաշարերի նպատակն է երիտասարդների մոտ զարգացնել միմյանց հետ ճիշտ հաղորդակցվելու, սեփական տեսակետը ձևակերպելու և հիմնավորելու, ինչպես նաև՝ այլակարծությունը հարգելու մշակույթ և հմտություններ։
Ծրագրի ղեկավար Լիանա Սարգսյանի խոսքով՝ բանավիճելու ունակությունն ու սեփական տեսակետը հիմնավորելու հմտությունները չափազանց կարևոր են մեր օրերում․ «Բանավիճելու մշակույթը սովորեցնում է մեզ լսել, խոսել հիմնավորված և հաշվի նստել այլակարծության հետ։ Հուսանք, որ այս ձևաչափը լայն տարածում կստանա Հայաստանում, և ավելի շատ դպրոցականներ հնարավորություն կստանան մասնակցելու նման հետաքրքիր և զարգացնող մրցաշարերի»,- ասել է նա
«Հայաստանը պետք է ունենա պրոֆեսիոնալ բանակ» թեմայով եզրափակիչ փուլում հաղթեց Երևանի հավաքական թիմը, որին մասնակցում էր մեր դպրոցի աշակերտ Գրիգորյան Նարեկը /11-րդ դաս./:


Հաղթեց ,,Երևան-3,, թիմը
Բանավեճի թեման՝ ,,ՀՀ բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ,,
Խնդիրն է՝ պաշտպանել պրոֆեսիոնալ բանակ ունենալու տեսակետը










Comments