Մրցույթ՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում
ՀՀ կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ
(փետրվարի 19-ի) 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար հայտարարում է
մրցույթ:
Մրցույթի նպատակն է բարձր
դասարանների աշակերտների շրջանում խրախուսել ընթերցանությունը, հանրահռչակել հայ և
համաշխարհային գրողներին, նրանց ստեղծագործությունները, հետաքրքրություն սերմանել գրքի
ու գրականության նկատմամբ:
Մրցույթի պայմաններն են.
Ø
Փետրվարի 10-ից 19-ը՝ յուրաքանչյուր օր՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ
նախարարության ֆեսյբուքյան էջում կտեղադրվեն հայ և համաշխարհային գրականությունից հատվածներ
(օրական մեկ հրապարակում):
Ø
Այն աշակերտը, ով մրցութային հրապարակման մեկնաբանությունների
հատվածում առաջինը ճիշտ կպատասխանի «Ո՞վ է հեղինակը, և ո՞ր ստեղծագործությունից է մեջբերումը» հարցերին, կհամարվի «օրվա
հաղթողը»:
Ø
Պատասխանում աշակերտը պետք է նշի նաև դպրոցի հասցեն (մարզը,
քաղաքը/գյուղը, դպրոցի համարը, դասարանը):
ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է. այն աշակերտները, որոնք չեն հասցնի առաջինը պատասխանել, այդուհանդերձ
չխուսափեն իրենց պատասխանները հրապարակելուց:
Ամփոփելով մրցույթը՝ ԿԳՄՍ
նախարարություն կհրավիրվեն հրապարակումներին առաջինը պատասխանած 10 աշակերտները՝ արժանանալով
խրախուսական պարգևների:
ՀՀ ԿԳՄՍ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ
ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Comments
Post a Comment