Մանկավարժական խորհրդի նիստ

Մանկավարժական խորհրդի նիստը վարում է տնօրեն Ս. Խաչատրյանը
Օրակարգում 


1. Բացակայություններ
2. Թեմատիկ գրավոր աշխատանքներ
3. Կիսամյակային գրավոր աշխատանքներ
4. Դպրոցի լոգոյի ստեղծումը
5. Միջոցառումներ                                             

Դպրոցի տնօրեն Ս.Խաչատրյանը ներկայացրեց ԿԳՄՍ նախարարության կողմից ուղարկված գնահատման մեթոադկան ցուցումներ։

Մեթոդական ցուցումներ

 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ

 Ընթացիկ գնահատման համակարգը բաղկացած է երկու հիմնական ձևերից` միավորային (ամփոփիչ) գնահատում և ուսուցանող գնահատում:

 Միավորային գնահատում

Ուսումնական առարկայից կախված` միավորային գնահատումն իրականացվում է հետևյալ հիմնական տեսակներով.

 

     բանավոր հարցում,

     գործնական աշխատանք,

     նախագծային աշխատանք,

     թեմատիկ աշխատանքներ,

     ամփոփիչ աշխատանք (բացառիկ դեպքերում)։

 

Մեկ կիսամյակում բանավոր հարցման, գործնական, նախագծային և թեմատիկ աշխատանքների քանակը որոշում է ուսումնական հաստատությունը: 

Թեմատիկ աշխատանքներն իրականացվում են գրավոր եղանակով։ «Արվեստ», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Ֆիզիկական կուլտուրա», «ՆԶՊ», «Տեխնոլոգիա» և «Հասարակագիտություն»,  «Գրականություն», «Պատմություն» առարկաների դեպքում թեմատիկ աշխատանքները կարող են իրականացվել նաև գործնական աշխատանքի կամ նախագծային աշխատանքի ձևով՝ հիմնվելով հաստատության առարկայական մասնախմբի եզրակացության վրա, մանկավարժական խորհրդի որոշմամբ։

Թեմատիկ աշխատանքները՝ գրավոր, իսկ «Արվեստ», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Ֆիզիկական կուլտուրա», «ՆԶՊ», «Տեխնոլոգիա» և «Հասարակագիտություն», «Գրականություն», «Պատմություն» առարկաների դեպքում  գրավոր և գործնական կամ նախագծային աշխատանքի ձևով իրականացնելու  անհնարինության դեպքում  թեմատիկ աշխատանքները իրականացվում են բանավոր՝  աշխատանքի ամբողջ ընթացքը տեսաձայնագրելու պայմանով:

Բնագիտական առարկաների լաբորատորիաների առկայության դեպքում բնագիտական առարկաների գործնական աշխատանքները կարող են ներառել նաև փորձարարական բաղադրիչ՝ հիմնվելով հաստատության առարկայական մասնախմբի եզրակացության վրա, մանկավարժական խորհրդի որոշմամբ։

 

Կիսամյակային ու տարեկան գնահատականների ձևավորումը

 

Աշակերտի կիսամյակային գնահատականը բոլոր առարկաներից ձևավորվում է հետևյալ կերպ.

1.      որոշվում է կիսամյակի ընթացքում միավորային գնահատման բոլոր տեսակներից աշակերտի ստացած գնահատականների միջին թվաբանականը և այն մոտարկվում է ամբողջ թվով:

2.    Ստացված ամբողջ թիվը կլինի աշակերտի կիսամյակային գնահատականը:

3.    Եթե 12-րդ դասարանում տվյալ ուսումնական առարկայի ուսումնասիրությունն ավարտվում է 1-ին կիսամյակում, ապա այդ առարկայի տարեկան գնահատական համարվում է առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականը:

4.    Սովորողի տարեկան գնահատականը նրա ստացած երկու կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է: Եթե ստացվածն ամբողջ թիվ չէ, ապա այն մոտարկվում է ամբողջ թվով :

 

Ստուգման որևէ տեսակից բացակայելու

դեպքում տվյալ աշխատանքի հետագա հանձնումը

 

Գործնական և թեմատիկ աշխատանքից բացակայած սովորողն այն կարող է հանձնել մինչև տվյալ կիսամյակի ամփոփումը: Այդ աշխատանքներից սովորողի բացակա լինելը նշելու համար գրվում է «բ» տառը։ Հանձնած աշխատանքի թվանշանը նշանակվում է հանձնման օրը:

Եթե աշակերտը չի հանձնել թեմատիկ և գործնական աշխատանքների առնվազն կեսը, ապա մինչ կիսամյակի ավարտը հանձնում է ամփոփիչ աշխատանք բաց թողած թեմաների մասով և նրա կիսամյակային գնահատականը ձևավորվում է գնահատման բոլոր տեսակներից ստացած գնահատականների միջին թվաբանականով, որը մոտարկվում է ամբողջ թվով: Ամփոփիչ աշխատանքից բացակայելու դեպքում այն գնահատվում է «0» միավոր: 

 












           

 

Comments