Մասնագիտական կողմնորոշում
Մանկավարժական համալսարանի 100 ամյակի առթիվ իրականացվող ծրագրերի շրջանակներում ԲՈՒՀ-ը համագործակցում է Հայաստանի հանրապետության 100 դպրոցների հետ:
Այսօր մեր հյուրն էին ՀՊՄՀ-ի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսերի ուսանողները: Նրանք ներկայացրեցին իրենց ֆակուլտետը, գործառույթները, կրթության ոլորտում մարտահրավերները: Ուսանողները, ովքեր նաև ուսխորհրդի անդամներ էին, ցուցադրեցին ԲՈՒՀ- ներկայացնող պրեզենտացիա:
Ներկա էին 11-րդ դասարանների սովորողները, աշակերտական խորհրդի անդամները:
Comments
Post a Comment