Մանկավարժական խորհրդի նիստում կարևորվեց դպրոցի լոգոյի ստեղծումը: Ուսուցիչների կողմից եղավ առաջարկ հայտարարել բաց մրցույթ, որը կհաստատվի մանկավարժական և կառավարման խորհուրդների կողմից:
Հայտարարություն
198 ավագ դպրոցը հայտարարում է լոգոյի բաց մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Ընտրությունը կլինի փուլերով:
Առաջարկվող տարբերակները կարող եք ուղարկել դպրոցի էլ. փոստին մինչև մարտի 11-ը:
Լոգոն պետք է կարողանա ցույց տալ, թե ով ենք մենք և ինչ ենք անում, ինչու և ինչպես ենք անում. փոքրիկ գրաֆիկական պատկերի համար բավականին ծանրաբեռնված աշխատանք է, այնպես չէ՞:
Լոգոն պետք է՝
- Լինի աչքի ընկնող,
- Լինի չհնացող,
- Լինի հիշարժան,
- Լավ տեսք ունենա և՛ մեծ, և՛ փոքր չափերով
Comments
Post a Comment