10-րդ դասարաններում իրականացավ ,,Հայոց արքաներ,, նախագիծը:
Այսօր նախագծի հանձնումն էր: Աշակերտները դերային խաղի միջոցով ներկայացրեցին Արտաշես Ա-ին և նրա թագավորության ժամանակաշրջանը: Մինչ դերային խաղի միջոցով թեման ներկայացնելը, աշակերտներն ուսումնասիրել էին դարաշրջանը, ազգի առջև ծառացած մարտահրավերները, զինվորի,գյուղացու, հոգևորականի, զորահրամանատարի, թագաժառանգների և ժողովրդի մյուս ներկայացուցիչների գործառույթները:
Նախագծի փուլերը
1. Ծանոթացում թեմային 2. Նյութերի ուսումնասիրում 3. Սահիկաշարի ներկայացում 4. Դերային խաղ
Միջոցառմանը ներկա էր դպրոցի տնօրեն Ս.Խաչատրյանը, փոխտնօրեններ, մեթոդական միավորումների նախագահները,դասղեկներ և այլոք: Դերային խաղի ընթացքում նրանք իրենց հարցերն էին ուղղում աշակերտներին:
Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը կարևորեց գիտելիքների փոխանցման այս մեթոդը, որը նաև դաս է պատմությունից, հաղթանակներից, պարտություններից:
Comments
Post a Comment