Սեմինար-քննարկում ՀՊՄՀ - ի Հատուկ և ներառական ֆակուլտետի դասախոսների կողմից:

Սեմինար-քննարկում ՀՊՄՀ - ի Հատուկ և ներառական ֆակուլտետի դասախոսների կողմից

Մանկավարժական համալսարանի դասախոսական կազմը ներկայացրեց ֆակուլտետների ամբիոնները, տարվող աշխատանքները , ձեռքբերումները:                          

Հատուկ և ներառական ֆակուլտետի ամբիոններն են՝                                                                . Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոն                                                        . Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոն                                                   

Ֆակուլտետն իրականացնում է ուսումնական, գիտամեթոդական և հետազոտական աշխատանքներ: Դրանք պարունակում են հարուստ նյութեր հայ իրականության մեջ ներառական կրթության գործնական հիմնախնդիրների վերաբերյալ: Սեմինար- քննարկումները կարևոր նշանակություն ունեն դպրոցում դասավանդող մանկավարժների, ինչպես նաև ապագա ուսուցիչների համար:

Փորձնական աշխատանքների և թեստերի օգնությամբ այսօր բացահայտեցինք մեզ համար կյանքի անծանոթ անկյուններ: Մոտեցումները հատուկ կարիք ունեցողների հանդեպ նորացվել և հեշտացվել է. ակընկալենք և ձգտենք առավելագույն արդյունքների:   

Սեմինարին ներկա էին դպրոցի փոխտնօրենները, ուսուցիչները, ովքեր մասնակցեցին գործնական աշատանքներին և հետաքրքրող հարցերն ուղղեցի մասնագետներին: Հանդիպումն ավարտվեց սեղանի շուրջ, դպրոցի տնօրենը խոսեց հետագա անելիքների և համագործակցության մասին:

















Comments