Պոեզիայի միջազգային օր

Մարտի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է որպես պոեզիայի միջազգային օր: Կարևորվում է պոեզիայի ազդեցությունը հասարակության զարգացման վրա: 2014 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն բազմաթիվ այլ բանաստեղծների հետ նշել է Պեյո Յավորովի մահվան 100-ամյակը: 
Պեյո Յավորով (Պ.Կրաչոլով
Համարվում է 19-րդ դարի վերջի լավագույն բանաստեղծական տաղանդներից մեկը Բուլղարիայի Թագավորությունում։ Նրա ողջ գիտակցական և ստեղծագործական կյանքը սերտորեն կապված են եղել Ներքին Մակեդոնա-Ադրիանապոլյան Հեղափոխական կազմակերպության հետ Մակեդոնիայում։ Նա նաև եղել է Հայաստանի անկախության ջատագովներից և մի քանի բանաստեեղծություն է գրել հայերի մասին։ Թուրքիայի կողմից 1890-ական թվականներին կազմակերպած հայկական կոտորածների անմիջական տպավորությամբ գրել է «Հայեր» նշանավոր բանաստեղծությունը։ Երևանում գործող հ. 131 միջնակարգ դպրոցը կրում է ՊեյոՅավորովիանունը։  

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցներ Երևանի 20 հիմնական, 198 ավագ դպրոցները և Ա.Շիրակացու անվան վարժարանը իրականացրեցին միջոցառում, որը ներկայացնում էր Պ. Յավորովի ստեղծագործությունների դերը Հայաստանի անկախության կայացման և Հայկական ջարդերի մասին աշխարհին տեղեկացնելու գործում: 
Միջոցառումը կազմակերպվեց Պ. Յավորովի անվան 131 դպրոցում՝ աշակերտների, մանկավարժների և տնօրենի ակտիվ մասնակցությամբ: Միջոցառումը տեղի ունեցավ դպրոցում գործող Պ. Յավորովի թանգարանում: Աշակերտները ներկայացրեցին բանաստեղծի կյանքը, նրա ստեղծագործությունները, նրա մասին Գարեգին Նժդեհի հոդվածը: Կազմակերպվեց քննարկում <Պ. Յավորովի դերը Հաերի կյանքում երեկ և այսօր> թեմայով: Աշակերտները ակտիվ մասնակցելով քննարկուներին նշեցին, որ բանաստեղծը իր խոսքով, ստեղծագործությամբ և անձնական օրինակով ցույց է տվել ազատության հասնելու ճանապարհը:

















Comments