11-րդ դասարանի ֆիզիկայի ստուգարքի հարցաշար
1.
Ձևակերպել լիցքի պահպանման օրենքը:
2.
Ինչպե՞ս են փոխազդում երկու լիցքավորված մարմինները,երբ նրանց
լիցքերը ա. նույնանուն են, բ. տարանուն:
3.
Ձևակերպել Կուլոնի օրենքը:
4.
Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական դածտի
լարվածություն:
5.
Ի՞նչ միավորով է արտահայտվում էլեկտրական դաշտի
լարվածությունը:
6.
Գրեք կետային լիցքի էլեկտրական դաշտի լարվածության բանաձևը:
7.
Ի՞նչ է էլեկտրական դաշտի ուժագիծը:
8.
Ո՞ր ուժերն են կոչվում պոտենցիալային:
9.
Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում
էլեկտրասատատիկ դաշտի պոտենցիալ:
10. Ո՞րն է պոտենցիալի միավորը ՄՀ-ում:
11. Ի՞նչ է էլեկտրական լարումը տարածության երկու կետերի
միջև:
12. Ո՞ր նյութերն են անվանում հաղորդիչներ:
13. Ո՞րն է պոտենցիալների տարբերության( լարման) միավորը ՄՀ-ում:
14. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում առանձնացված հաղորդչի էլեկտրաունակություն:
15. Ինչի՞ց է կախված հաղորդչի
ունակությունը:
16. Ի՞նչ է կոնդենսատորը:
17. Ո՞ր մեծությունն են անվանում կոնդենսատորի էլեկտրաունակություն:
18. Գրեք հարթ կոնդենսատորի էլեկտրաունակության
բանաձևը:
19. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:
20. Ի՞նչ ազդեցություններ ունի էլեկտրական հոսանքը:
21. Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն:
22. Ո՞ր մեծությունն են անվանում հոսանքի ուժ:
23. Ի՞նչ միավորով է արտահայտվում հոսանքի ուժը ՄՀ-ում:
24. Ինչպե՞ս է կախված հոսանքի ուժն ազատ լիցքակիրների
ուղղորդված շարժման միջին արագությունից և կոնցենտրացիայից:
25. Ձևակերպել Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար:
26. Ի՞նչ մեծություններից է կախված հաղորդչի
դիմադրությունը:
27. Հաղորդչի ո՞ր միացումն է կոչվում հաջորդական:
28. Հաղորդչի ո՞ր միացումն է կոչվում
զուգահեռ:
29. Ո՞ր մեծության արժեքն է միևնույնը հաջորդական միացված
բոլոր հաղորդիչների համար:
30. Ո՞ր մեծության արժեքն է միևնույնը զուգահեռ միացված բոլոր հաղորդիչների համար:
31. Ի՞նչ բանաձևուվ են որոշում հաջորդական միացված
հաղորդիչների ընդհանուր դիմադրությունը:
32. Ի՞նչ բանաձևուվ են որոշում զուգահեռ միացված
հաղորդիչների ընդհանուր դիմադրությունը:
33. Ո՞ր բանաջևով են որոշում հոսանքի աշխատանքը:
34. Ո՞ր մեծությունն են անվանում հոսանքի հզորություն:
35. Ձևակերպել Օհմի օրենքը լրիվ շղթայի համար:
36. Ի՞նչ է կարճ միացումը:
37. Ձևակերպել Ֆարադեյի օրենքը էլեկտրոլիզի համար:
38. Ո՞ր մասնիկների ուղղորդված շարժումով է
պայմանավորված էլեկտրական հոանքը մետաղներում:
39. Ո՞ր մասնիկների ուղղորդված շարժումով է
պայմանավորված էլեկտրական հոանքը կիսահաղորդիչներում:
40. Ո՞ր մասնիկների ուղղորդված շարժումով է
պայմանավորված էլեկտրական հոանքը էլեկտրոլիտներում:
Comments
Post a Comment