Ստուգարք
Ֆիզիկա 10-րդ դասարան 2-րդ կիսամյակ
1.Որ
ուժն է կոչվում տրված ուժերի համազոր:
2.Ինչ
է ուժի բազուկը:
3.Որ
ֆիզիկական մեծությունն են անվանում ուժի մոմենտ տրված առանցքի նկատմամբ:
Ինչ
միավորով է արտահայտվում ուժի մոմենտը:
4.Ձևակերպեք
պինդ մարմնի հավասարակշռության ընդհանուր պայմանները:Ինչ հավասարումներով են արտահայտվում
այդ պայմանները:Քանի հավասարում է արտահայտում այդ պայմանները : Ինչու:
5.Որ
կետն են անվանում մարմնի զանգվածների կենտրոն:
6.Ինչպես
պետք է ուղված լինի այն ուժը,որը պինդ մարմնին հաղորդում է համընթաց շարժում:
7.Որ
կետն են անվանում մարմնի ծանրության կենտրոն:
8.Որ
հավասարակշռությունն են անվանում ա) կայուն
բ) անկայուն գ) անտարբեր
9.Սահմանեք
մեխանիկական աշխատանքը :
10.Ինչ
միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում :Որն է նրա ֆիզիկական իմաստը
:
11.Որ
դեպքում է մարմնի վրա ազդող ուժի աշխատանքը ա) դրական բ) բացասական գ) 0
12.Որոնք են հաստատուն ուժի աշխատանքի հատկությունները:
13. Որն է աշխատանքի բանաձևի երկրաչափական
իմաստը :
14. Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժի
աշխատանքը երկրի մակերևույթի մոտ կետերում:
15.Հորիզոնի հետ a անկյուն կազմող թեք հարթությամբ m զանգվածով մարմինն
անցնում է L ճանապարհ:Որքան է ծանրության ուժի
աշխատանքը:
16.Որքան է առաձգականության ուժի կատարած
աշխատանքը,եթե K կոշտությամբ զսպանակի երկարացումը x 1-ից
դառնում է x2:
17.K կոշտությամբ զսպանակի երկարացումը
x-ից նվազեց մինչև 0:Որքան է առաձգականության ուժի կատարած աշխատանքը :
18.Որքան է առաձգականության ուժի կատարած
աշխատանքը եթե մարմինը որի վրա այն ազդում է որոշ ճանապարհ անցնելուց հետո վերադառնում
է իր ելակետը:
19.Ինչ Նշան ունի առաձգականության ուժի կատարած
աշխատանքը չդեֆորմացված զսպանակի ա) ձգման ժամանակ բ) սեղմման ժամանակ:Պատասխանը հիմնավորեք:
20.Որ ուժերն են կոչվում պոտենցիալային :
21.Բերեք պոտենցիալային և ոչ պոտենցիալային
ուժերի օրինակներ:
22.Որ մեծությունն են անվանում հզորություն:
23.Ինչ միավորով է արտահայտվում հզորությունը
միավորների ՄՀ-ում :
24.Որ մեծությունն են կոչվում ակնթարթային
հզորություն:
25.Ինչպես է ավտոմեքենայի արագությունը կախված
շարժիչի քարշի ուժից հաստատուն հզորության դեպքում:
26.Ինչպես է կախված հավասարաչափ շարժվող հրթիռի
հզորությունը նրա արագությունից եթե օդի դիմադրության ուժի մոդուլը ուղիղ համեմատական
է հրթիռի արագության քառակուսուն:
27.Որ մեծությունն է կոչվում ՕԳԳ:
28.Ինչ ենք հասկանում ասելով մարմինն օժտված
է էներգիայով :
29.Որ էներգիան են անվանում մարմնի կինետիկ
էներգիա և ինչ բանաձևով է այն արտահայտվում :
30.Որն է կինետիկ էներգիայի միավորը ՄՀ-ում:
31.Պատկերեք կինետիկ էներգիայի արագությունից
կախումն արտահայտող գրաֆիկը :
32.Ինչպես է փոխվում շրջանագծային շարժում
կատարող մարմնի կինետիկ էներգիան ժամանակի ընթացքում:
33.Ձևակերպեք մարմնի կինետիկ Էներգիայի թեորեմը:
34.Որ էներգիան են անվանում պոտենցիալ էներգիա:
35.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի ծանրույթյան
ուժով պայմանավորված պոտենցիալ էներգիան:
36.Ինչ են հասկանում պոտենցիալ էներգիայի
զրոյական մակարդակ ասելով :
37.Որքան է m զանգվածով մարմնի պոտենցիալ էներգիայի փոփոխությունը
երկրի մակերևույթից մինչև h խորությամբ հանքահորի հատակն իջնելիս:
38.Ինչ բանաձևով է որոշվում առաձգականորեն
դեֆորմացված զսպանակի պոտենցիալ էներգիան:
39.Ինպես է փոխվում զսպանակի պոտենցիալ էներգիան
ա)զսպանակը ձգելիս բ) զսպանակը սեղմելիս:
40.Որ դեպոքում է մարմնի վրա ազդող ուժի աշխատանքը ա) դրական բ) բացասական գ) 0:
Comments
Post a Comment