Երևանի N 198 ավագ դպրոցի 8-12 դասարանները նախատեսել էին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումների շարքում այցելել Ծիծեռնակաբերդում գտնվող հայոց զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին,ինչպես նաև հայոց ցեղասպանության պատմության թանգարան:
Էքսկուրսիայի ընթացքում իրականացվեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած <<Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ չծնվեցին>> բողոքի խոսքով լուսանկարվելու շարժումը:
Էքսկուրսիայի ընթացքում իրականացվեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած <<Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ չծնվեցին>> բողոքի խոսքով լուսանկարվելու շարժումը:
14.02.15 թ. Երևանի 198 ավագ դպրոցի 10-2 դասարանը այցելեց Ծիծեռնակաբերդ:Դասարանի աշակերտները անմոռուկներով նկարվեցին եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ: Եղան ցեղասպանության թանգարանում: Աշակերտների վրա մեծ տպավորություն թողեց եղևնիների պուրակը,որը
տարիների ընթացքում տնկվել է համաշխարհային ճանաչում ունեցող անձանց ու տարբեր բարձրաստիճան քաղաքական գործիչների ձեռքերով:
Երևանի 198 ավագ դպրոցի
11-1 դասարանի աշակերտները փետրվարի
27-ին դասղեկի և պատմության
ուսուցչի հետ այցելեցին
Ծիծեռնակաբերդ մասնակցեցին <<Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր
մանուկներ չծնվեցին>> բողոքի խոսքով լուսանկարվելու շարժմանը: : Եղան նաև Ցեղասպանության թանգարանում ,ծանոթացան ոճրագործության դաժան մանրամասներին:Թանգարանից դուրս եկան չափազանց
հուզված ու տպավորված:
Comments
Post a Comment