Մասնագիտական զարգացման դասընթաց Սանկտ Պետերբուրգի ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանում (հեռավար)


Շնորհավորում ենք դպրոցի ուսուցիչներ Լուսինե Բալայանին և Անահիտ Մելքումյանին:

 

2014թ. նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը մեր դպրոցի ուսուցիչները մասնակցեցին Սանկտ-Պետերբուրգի համալսարանի օնլայն  վերապատրաստման դասընթացներին: Վերապատրաստումը կատարվում էր <<Ժամանակակից ինֆորմացիոն-կոմունիկացիոն տեխնոլոգիաների օգտագործումը <<Քիմիա>> և <<Ինֆորմատիկա>> առարկաների դասավանդման պրոցեսում>> ծրագրով:
     Դասընթացները տվեցին նոր գիտելիքներ տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: Հատկապես հետաքրքիր էին ինտեգրված դասերը և գործնական աշխատանքների մոդելները, վիրտուալ լաբորատորիաների կայքերը, որոնք հնարավոր է անվտանգ օգտագործել դասերի ընթացքում: Շատ օգտակար էր փորձի փոխանակումը այլ երկրների մասնագետների միջև: 

Comments