N198 ավագ դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը ողջունում է հյուրերին
Շամլեան վարժարանի ներկայացուցիչները իրենց մաղթանքներն են հայտնում
Տարիների ավանդույթ է դարձել Գլենդելի Շամլեան վարժարանի այցը N198 ավագ դպրոց: Այս տարի նույնպես վարժարանի 54 սան այցելեց դպրոց:
Նրանք հանդիսատեսը և մասնակիցը դարձան դպրոցում կազմակերպած մեծ միջոցառման: Միջոցառման առաջին հատվածը ներկայացրեցին մեր դպրոցի սաները,
երկրորդ մասը շարունակեցին հյուրերը:
Երգում է Ամիրաղյան Անիտան /12-1դաս./
Երգում է Հովհաննիսյան Լիդան /11-4դաս./
Պարում է Ասլանյան Գայանեն /10-2 դաս./
Պարում է Հակոբյան Միշան/9-2 դաս./
Երգում են երկու դպրոցների սաները
Մեր դպրոցի աշակերտները հանդես եկան երգերով, պարային համարներով, ասմունքով, որով շատ տպավորված էին հյուրերը: Միջոցառման երկրորդ մասում վարժարանի սաները բաժանվեցին խմբերի և հենց նույն պահին որոշեցին իրենց ներկայացնելիք համարները`ասմունքեցին Չարենցի ,,Ես իմ անուշ Հայաստանի,, Ն. Զարյանի ,,Մայրենի լեզուն,, , երգեցին ,,Իմ անունը Հայաստան է,, և այլ երգեր:
Մեր դպրոցի հետ երկար տարիների բարեկամություն ունի ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը: Նա գրավեց բոլորին իր ձայնով և այդ ոգեկոչող հայրենասիրական ոգին բոլորին մեկտեղեց ավանդական քոչարիի շուրջ:
Երգում է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը
Comments
Post a Comment