Ապրիլ ամսվա աշխատանքների քննարկում

Տեղի ունեցավ խորհրդակցություն <Ապրիլ ամսվա ուսումնադաստիարակչական աշխատանքները> թեմայով:
Խորհրդակցությանը մասնակցում էին տնօրենը, տեղակալները և առարկայական մեթոդական միավորումների նախագահները:
Քննարկվեցին ապրիլ ամսվա ընթացքում իրականացվելիք աշխատանքները, որոնք նախատեսված էին տարեկան աշխատանքային պլանով:

Որոշվեց

  • Ապրիլ ամսվա վերջում հրավիրել Մանկավարժական խորհրդի նիստ N5:
  • Կազմակերպել սեմինար <Թեստերի կազմում բնագիտական առարկաների դասավանդման ժամանակ> թեմայով: Սեմիանրը վարել հանձնարարել տնօրենի տեղակալ Ս.Խաչատրյանին և բնագիտության մեթոդական միավորման նախագահ Զ.Սիրունյանին:
  • Կազմակերպել էքսկուրսիա <Պատմության թանգարան>, <Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ>: Աշխատանքների կազմակերպումը հանձնարարել տնօրենի տեղակալ Ն.Հովսեփյանին:
  • Կատարել ՆԴՎ դասալումներ < 21-րդ դարի կարողությունների ձևավորումը > թեմայով Մաթեմատիկայի և Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մոտ: Աշխատանքների կազմակերպումը հանձնարարել տնօրենի տեղակալ Ն.Հովսեփյանին:
  • Կազմակերպել միջոցառումներ <Մայրության և գեղեցկության տոն>, <Առարկայական մրցույթ հարակից հիմնական դպրոցների աշակերտների մասնակցությամբ>, <Սպորտային մրցույթ>: Աշխատանքների կազմակերպումը հանձնարարել տնօրենի տեղակալ Ն.Հովսեփյանին և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Լ.Բունիաթյանին:

Comments