Сообщения

Сообщения за январь, 2017

31.01.2017թ.

Изображение
1. Մարզային օլիմպիադա մաթեմատիկա առարկայից 2.  <Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում 1 Մաթեմատիկա առարկայից մարզային օլիմպիադային մասնակցում են դպրոցական փուլն անցած 10-12-րդ դասարանի 8 աշակերտ: Այսօրվա հաղթողները կմասնակցեն նաև քաղաքային փուլին: . Մարզային օլիմպիադա մաթեմատիկայից 2. <Լրագրողների խմբակի> յուրաքանչյուր անդամի աշխատանք կտեղադրվի մեր կայքում: Սա նրանց առաջին լրագրողական փորձն է, որին հաջորդելու են հետաքրքիր առաջադրանքներ:  Առաջադրանք 1 Յուրաքանչյուրը պետք է գրի մեկ ակնարկ գիտության նախընտրելի ասպարեզը ներկայացնող գիտնականի, հերոսի, հայտնի մարդու մասին  /նրանց տրված է նաև ակնարկ գրելու սկզբունքները` ամենայն մանրամասնությամբ/: Երիցյան Տիգրան <Լրագրողների խմբակի> անդամ  Ալբերտ Էյնշտեյն Ալբերտ Էյնշտեյնը ծնունդով գերմանացի տեսաբան ֆիզիկոս, ով զարգացրեց հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ Ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։ Այս նվաճման համար Էյնշտեյնին հաճախ համարում են ժամանակա...

30.01.2017թ.

Изображение
1. <Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում 2. ԵՊՃՀ- ի դասախոսները դպրոցում են աշակերտների մասնագիտության ընտրության հարցում նրանց ուղղորդելու նպատակով  3. Զինվորական ծառայությունն ավարտած` 2014 թվականի շրջանավարտներն այսօր դպրոց էին եկել 1. <Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում Աշակերտները հանձնարարությունը ստանում են  online հարթակում, աշխատանքները տեղադրում են Yammer- ում:  <Լրագրողների խմբակի> աշխատանքներին ներգրավված են 10 և 11-րդ դասարանի բոլոր հոսքային խմբերից աշակերտներ: Առաջադրանք 1   Հարգելի աշակերտներ, ձեզ հանձնարարված է ներկայացնել ակնարկ գիտության կամ պատմության տարբեր ասպարեզներում հայտնի մարդկանց մասին: Քանի որ մեր խմբակում ընդգրկված են տարբեր հոսքային խմբերից աշակերտներ, ուստի մարդկության պատմությանը հայտնի անունների  ընտրությունը կլինի ձերը: Յուրաքանչյուրը պետք է գրի մեկ ակնարկ գիտության նախընտրելի ասպարեզը ներկայացնող գիտնականի, հերոսի, հայտնի մարդու մասին  /նրանց տրված է նաև ակ...

27.01.2017թ.

Изображение
Միջոցառում` նվիրված Բանակի օրվան 25 տարի առաջ այս օրը կառավարությունը ընդունեց <ՀՀ պաշտպանության նախարարության մասին> պատմական որոշումը: Հենց այդ փաստաթուղթն էլ իրավական տեսանկյունից ազդարարեց ազգային բանակի ձևավորման սկիզբը: Այդ օրվանից սկսած` ամեն օր կայանում է մեր բանակը:  Միջոցառումը  բանակի տոնի առթիվ նվիրված էր Հայոց բանակի անցած ուղուն, կայացմանը և օրեցօր գրանցվող հերոսներին և հերոսամարտերին: Աշակերտները մարմնավորեցին սպսրապետի, հրամանատարի, որդուն կռվի ճանապարհող մոր և քրոջ, որդեկորույս ծնողի կերպարները: Հնչեցին երգեր կռվի, պատերազմի և, իհարկե, սիրո մասին` եղբայրական, որդիական, քույրական և  մայրական սիրո: Միջոցառումը կազմակերպել էր փոխտնօրեն Ն. Հովսեփյանը, ներգրավված էին 10-11-րդ դասարանների աշակերտները:  Հրավիրված էին նախկին ազատամարտիկներ, զինծառայողներ, ծնողներ, տատիկներ, պապիկներ, 2013 և 2016 թվերին զորացրված շրջանավարտներ: Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանի բացման խոսքը Հնչում է հիմնը... Դրվագներ Բանակի օրվա մ...

Հաշվետվություն

Изображение
Изображение
<Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում Աշակերտներին հանձնարարված էր գրել ակնարկ գիտության տարբեր ասպարեզներում հայտնի մարդկանց մասին: Քանի որ մեր խմբակում ընդգրկված են տարբեր հոսքային խմբերից աշակերտներ, ուստի գիտնականների ընտրությունը կլինի ձեր նախընտրած բնագավառներից: Յուրաքանչյուրը պետք է գրի մեկ ակնարկ գիտության նախընտրելի ասպարեզը ներկայացնող գիտնականի մասին: Նրանց նաև տրված էր ակնարկ գրելու անհրաժեշտ քայլերը: Ամեն օր կայքում կտեղադրվեն Yammer-ում կատարած նրանց աշխատանքները:  Մանգասարյան Մարիան `<Լրագրողների խմբակի> անդամ Ջորջ Բայրոն /1788-1824/ 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ, ռոմանտիզմի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկը, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը։ Նրա ամենաճանաչված աշխատանքների թվում է որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող սկանդալային Դոն Ժուան պոեմը։ Բայրոնն առաջին հայագետներից է. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանության վանականներից նա սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից...

25.01.2017թ.

Изображение
1. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսական կազմը`   <Արիության դաս> թեմայով  2. Արսօր դպրոց էին այցելել <Արմակադ> ընկերության աշխատակիցները, ովքեր 12-րդ դասարանի աշակերտներին ներկայացրեցին ընկերության գոծունեությունը, ծրագրերը, նպատակը 1. Հայոց բանակի 25-րդ տարելիցի առթիվ այսօր մեր դպրոցում հյուր էին  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսական կազմը` ԱՀՏԱ բաժնի պետ գնդապետ Ս. Խաչատրյանը, ԱՀՏԱ սոցիալ իրավական աշխատանքների գծով ավագ սպա փոխգնդապետ Ա. Ոսկանյանը, գնդերեց` Վ. սարկավագ Նաջարյանը, Արցախյան պատերազմի վետերան, լուսանկարիչ` Հ. Պողոսյանը: Արիության դասը  մեր հերոսամարտերի մասին էր. գնդապետ Խաչատրյանի օգնությամբ երեխաները հիշեցին Արցախյան պատերազմին իր նվիրումը ցուցաբերած զինվորից մինչև հոգևորականը: Նրանց սխրանքի օրինակը այսօրվա  դասը դարձավ, իսկ նրանց անունները  պետք է գրվեն հավերժության էջերին: Արիության դաս` վարում են Վ.  Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ...

24.01.2017թ.

Изображение
1.<Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում Հեղինակ` Հարությունյան Անուշ Թեման`    Չարլզ Դիքենս 2. Բանակի օրվան նվիրված միջոցառման փորձը /սպասվելիք միջոցառումը 27.01-ին է/ 1.<Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում    Հեղինակ` Հարությունյան Անուշ                                                                                                Հեղինակ` Հարությունյան Անուշ    Չարլզ Դիքենս Ես կներկայացնեմ նրա մասին, ում շատ ասում էին, որ նա չի կարող լինել անգլիական գրականության ամենակարկառուն դեմքերից մեկը Չարլզ Դիքենսը ծնվել է 1812թ.-ի փետրվարի 7-ին Լեդպորտի Պորտսմութ ծայրամասում։ Նրա ընտանիքում եղել է 8 երեխա(նա եղել է 2րդը): Ծնված ժամանակ նրա անունը Բարրու էր։Չարլզը սովորել է պաստոր Ուի...

23.01.2017թ.

Изображение
1. Արտաշես Ա-ի հողային բարեփոխումները   /դերային խաղ 10-րդ դասարանու Դերային խաղի միջոցով աշակերտները ներկայացրեցին Արտաշես Ա- ի բարեփոխումների ազդեցությունը հասարակության բոլոր խավերի վրա: Ընտրվեց Արտաշես Ա-ը / կառավարել է Ք. ա. 189-160թթ. /,որովհետև նա հիմք դրեց Արտաշեսյանների դինաստիայի, /թեև իրեն համարում էր Երվանդունիների դինաստիայից/, կատարել է հողային, ռազմական բարեփոխումներ, վարել է տարածքներ միավորող քաղաքականություն` զորացնելով երկիրը և նրա տնտեսությունը:  Ընտրվեցին հասարակության բոլոր շերտերից ներկայացուցիչներ` թագավորից մինչև արհեստավոր: Դերերը` Թագավոր Թագունի Զինվոր Զորավար Սպարապետ Ազնվական Հազարապետ Առևտրական Արհեստավոր 1-ին փուլ Դերերը բաժանեց տնօրեն Ա. Թորոսյանը, նրանց տրվեց 7 րոպե ժամանաը, որի ընթացքում, նախապես ծանոթ լինելով նյութին, աշակերտները հասցրեցին մտնել իրենց առաջադրված դերի մեջ և տալ կանխատեսված կամ անկանխատեսելի պատասխանը: 2-րդ փուլ  Եկավ թագավորը և ներկայացրեց իր հողայն բարեփոխումների ծրագիրը: Նրան հաջորդեց թ...

19.01.2017թ.

Изображение
1. Այսուհետ կայքում կտեղադրվեն <Լրագրողների խմբակի> աշխատանքները   2. Աշակերտական խորհրդի նիստ 1 .<Լրագրողների խմբակի> աշխատանքները Ամեն ոք ունի համոզմունքների ազատության և դրանք ազատ արտահայտելու իրավունք.  այդ իրավունքը ներառում է սեփական  համոզմունքներին հավատարիմ մնալու և  ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից տեղեկություններ ու  գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:                                   / Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդված/  Ինչպես արդեն պայմանավորվել ենք, այսուհետ կայքում կտեղադրվեն <Լրագրողների խմբակի> աշխատանքները: Հիշեցնեմ, որ խմբակը գործում է online հարթակում`  Yammer-ում դրված աշակերտների նյութերը, կհրապարակվեն և կհանձնվեն ձեր դատին. սա նրանց լրագրողական առաջին փորձն է: Առաջադրանք 1   Հարգելի աշակերտներ, ձեզ հանձնարարված է ներկայացնել ակնարկ գ...

20.01.2017թ.

Изображение
1. < Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում 2. Հանդիպում հարկից 186 դպրոցի աշակերտների հետ  <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի շրջանակներում 1. < Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում Առաջադրանք 1   Հարգելի աշակերտներ, ձեզ հանձնարարված է ներկայացնել ակնարկ գիտության կամ պատմության տարբեր ասպարեզներում հայտնի մարդկանց մասին: Քանի որ մեր խմբակում ընդգրկված են տարբեր հոսքային խմբերից աշակերտներ, ուստի մարդկության պատմությանը հայտնի անունների  ընտրությունը կլինի ձերը: Յուրաքանչյուրը պետք է գրի մեկ ակնարկ գիտության նախընտրելի ասպարեզը ներկայացնող գիտնականի, հերոսի, հայտնի մարդու մասին  /նրանց տրված է նաև ակնարկ գրելու սկզբունքները` ամենայն մանրամասնությամբ/: Պողոսյան Ցողիկ  10-րդ դասարան  /կենսաքիմիայի հոսք/ Դմիտրի Մենդելեև Ռուս քիմիկոս, գիտնական, ուսուցիչ: 1869 թ. բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը` բնագիտության հիմնական օրենքներից մեկը: Թողել է մոտ 500 տպագրական աշխատություններ, որոնց ...

17.01.2017թ.

Изображение
1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Սայադյան/ 2. Այս տարվանից  դպրոցական ծրագրի շրջանակներում  առցանց գործող <Լրագրողների խմբակի>  աշխատանքները կտեղադրվեն դպրոցի կայքում 1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Սայադյան/ Ավարտել է Ն. Օստրովսկու անվան մանկավարժական ուսումնարանը գերազանցությամբ, ստացել է տարրական դպրոցի ուսուցչի որակավորում: 1982-87թթ. ուսանել է Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզու և գրականություն բաժինը:  Այս դպրոցում է հիմնադրման օրվանից: - Մինչ այդ ես չեմ ունեցել մանկավարժի փորձ: Ացել եմ ատեստավորում և մրցույթով ընդունվել եմ այս դպրոց, որից հետո համարվել եմ հիմնական աշխատող: Երբ ես աշակերտ էի, երազում էի աշխատել երեխաների հետ դպրոցում կամ ոստիկանությունում` անչափահասների հետ: Դրանք ես համարում եմ նույն աշխատանքը, և դա նույնպես մանկավարժություն է: Իմ ընտրությունը եղավ դպրոցը և մինչ այժմ ես չեմ զղջացելդրա համար:...