1. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսական կազմը`
<Արիության դաս> թեմայով
2. Արսօր դպրոց էին այցելել <Արմակադ> ընկերության աշխատակիցները, ովքեր 12-րդ դասարանի աշակերտներին ներկայացրեցին ընկերության գոծունեությունը, ծրագրերը, նպատակը
1. Հայոց բանակի 25-րդ տարելիցի առթիվ այսօր մեր դպրոցում հյուր էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսական կազմը` ԱՀՏԱ բաժնի պետ գնդապետ Ս. Խաչատրյանը, ԱՀՏԱ սոցիալ իրավական աշխատանքների գծով ավագ սպա փոխգնդապետ Ա. Ոսկանյանը, գնդերեց` Վ. սարկավագ Նաջարյանը, Արցախյան պատերազմի վետերան, լուսանկարիչ` Հ. Պողոսյանը:
Արիության դասը մեր հերոսամարտերի մասին էր. գնդապետ Խաչատրյանի օգնությամբ երեխաները հիշեցին Արցախյան պատերազմին իր նվիրումը ցուցաբերած զինվորից մինչև հոգևորականը: Նրանց սխրանքի օրինակը այսօրվա դասը դարձավ, իսկ նրանց անունները պետք է գրվեն հավերժության էջերին:
Արիության դաս` վարում են Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ԱՀՏԱ բաժնի պետ գնդապետ Ս. Խաչատրյանը, ԱՀՏԱ սոցիալ- իրավական աշխատանքների գծով ավագ սպա փոխգնդապետ Ա. Ոսկանյանը, գնդերեց` Վ. սարկավագ Նաջարյանը,
Արցախյան պատերազմի վետերան, լուսանկարիչ` Հ. Պողոսյանը
Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի
գնդերեց` Վ. սարկավագ Նաջարյան2.<Արմակադ> ընկերություն է խրախուսում է աշակերտներին` անվճար սովորելու արտասահմանում:
Այն ակադեմիական ցանց է, որտեղ ամեն օր հայտնվում են 50-ից ավելի միջազգային ծրագրերի, կրթաթոշակների, ֆինանսավորման հնարավորությունների, կարճաժամկետ ծրագրերի մասին տեղեկություններ` հնարավորություն տալով ուսանողներին, գիտնականներին, մասնագիտական զարգացմամբ հետաքրքրված մարդկանց ամեն շաբաթ իրենց էլեկտրոնային մեյլին մեկ նամակով ստանալ իրենց ոլորտի հնարավորությունների հավաքածուն:
Այսպիսով, <Արմակադ> ընկերությունը խրախուսում է աշակերտներին և ոչ միայն, անվճար սովորելու արտասահմանում` ներկայացնելով որակյալ կրթություն ստանալու հնարավոր ուղիները: Այսեղ նորից շեշտը դրվում է կրթության և տեղեկացված լինելու կարևորության վրա:
12-րդ դասարանի աշակերտները հետաքրքրված են
անվճար արտասահմանում սովորելու առաջարկով
<Արմակադ> ընկերության աշխատակիցներ
Ք. Վարդանյանը և Վ. Զաքարյանը
Comments
Post a Comment