1. <Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում
2. ԵՊՃՀ- ի դասախոսները դպրոցում են աշակերտների մասնագիտության ընտրության հարցում նրանց ուղղորդելու նպատակով
3. Զինվորական ծառայությունն ավարտած` 2014 թվականի շրջանավարտներն այսօր դպրոց էին եկել
1. <Լրագրողների խմբակի> աշխատանքները կայքում
Աշակերտները հանձնարարությունը ստանում են online հարթակում, աշխատանքները տեղադրում են Yammer- ում: <Լրագրողների խմբակի> աշխատանքներին ներգրավված են 10 և 11-րդ դասարանի բոլոր հոսքային խմբերից աշակերտներ:
Առաջադրանք 1
Հարգելի աշակերտներ, ձեզ հանձնարարված է ներկայացնել ակնարկ գիտության կամ պատմության տարբեր ասպարեզներում հայտնի մարդկանց մասին: Քանի որ մեր խմբակում ընդգրկված են տարբեր հոսքային խմբերից աշակերտներ, ուստի մարդկության պատմությանը հայտնի անունների ընտրությունը կլինի ձերը:
Յուրաքանչյուրը պետք է գրի մեկ ակնարկ գիտության նախընտրելի ասպարեզը ներկայացնող գիտնականի, հերոսի, հայտնի մարդու մասին /նրանց տրված է նաև ակնարկ գրելու սկզբունքները` ամենայն մանրամասնությամբ/:
Թաթոյան Անուշը <Լրագրողների խմբակի>
անդամ է
Պյութագորաս
Ժամանակակից աշխարհը անհնար է պատկերացնել առանց տրամաբանության և մաթեմատիկական հմտությունների: Յուրաքանչյուրս էլ հայտնվելով այս կամ այն իրավիճակներում փորձում ենք ելք գտնել,հաճախ տրամաբանորեն առաջ ընթանալ:Եվ ինչ կլիներ ,եթե այժմ չունենայինք այսքան առաջադեմ մաթեմատիկական հնարքներ:Դրանում մենք իհարկե պարտական ենք արտիկ շրջանի մաթեմատիկոսներին,եիլիսոփաներին և գիտնականներին: Նրանք շնորհիվ է ,որ այսօր առանց որևէ դժվարության կիրառելով թեորեմներ կամ աքսիոմներ լուծում ենք անլուծելի թվացող խնդիրներ:Այդ իսկ պատճառով էլ ընտրեցի այնպիսի թեմա,որով կներկայացնեմ "Թվերի հայր" մականվան տակ թաքնված մաթեմատիկոսին:Դե իհարկե խոսքը Պյութագորասի և իր թողած թեորեմի մասին է:
Պյութագորաս (մոտ 569 - 475 մ.թ.ա.) անտիկ մաթեմատիկոս և փիլիսոփա, առավելապես հայտնի է իր անունով կոչված Պյութագորասի թեորեմով:
Հայտնի լինելով որպես «Թվերի հայր»՝ Պյութագորասը ազդեցիկ հետք է թողել մ.թ.ա. 6-րդ դարի փիլիսոփայական և կրոնական ուսմունքներում։ Քանի որ լեգենդներն ու այլ նմանատիպ պատմությունները մշուշում են նրա կատարած աշխատանքը նույնիսկ ավելի շատ, քան այլ մինչսոկրատեսյան փիլիսոփաներինը՝ անհնար է հավաստիորեն խոսել Պյութագորասի կյանքի և ուսման մասին։ Պյութագորասը և նրա աշակերտները հավատում էին, որ ամեն ինչ կապված է մաթեմատիկայի հետ, և կարծում էին որ ամեն ինչ կարող է կանխագուշակվել և չափվել ցիկլերի օգնությամբ։
Մաթեմատիկայի բնագավառում Պյութագորասի անվան հետ են կապված ապացուցման մեթոդի ներմուծումը երկրաչափության մեջ, երկրաչափական թվաբանության ստեղծումը, ձայնագիտության և հարմոնիայի խնդիրների մշակումը, զույգ ու կենտ, հասարակ, բաղադրյալ ու կատարյալ թվերի մասին ուսմունքը: Պյութագորասին է պատկանում այն հայտնի թեորեմի ապացուցումը, որը կապ է հաստատում ուղղանկյուն եռանկյան կողմերի միջև. այն է՝ ուղղանկյուն եռանկյան էջերի քառակուսիների գումարը հավասար է ներքնաձիգի քառակուսուն (Պյութագորասի թեորեմ):Եզրակացություն: Պյութագորասի դերը անգնահատելի է մաթեմատիկայի զարգացման գործում:Նա համարվում է այս զարմանահրաշ և հետաքրքրաշարժ բնագավառի(մաթեմատիկա) հիմնադիրներից մեկը:Նրա մտքի թռիչքի շնորհիվ է ,որ այսօր հեշտությամբ կարողանում են որոշել ուղղանկյուն եռանկյան կողմերի հարաբերությունը (Պյութագորասի թեորեմ):Նրան չճանաչելն ու իր թեորեմի մասին չիմանացողը ,չի գրանցի հաջողություններ այլ բնագավառներում,քանի որ մաթեմատիկան է բոլոր գիտությունների"նախահայրը",և այդ մաթեմատիկան է տալիս գաղափար թվերի աշխարհի մասին:
2. ԵՊՃՀ- ի դասախոսները դպրոցում են աշակերտների մասնագիտության ընտրության հարցում նրանց ուղղորդելու նպատակով: Աշխատակիցները 12-րդ դասարանցիներին ներկայացրեցին ճարտարագիտական համալսարանի ֆակուլտետները, տեխնիկական հնարավորությունները, դասխոսական կազմը և ուսուցման որակը
3. Զինվորական ծառայությունն ավարտած` 2014 թվի շրջանավարտներն այսօր դպրոցում հանդիպեցին իրենց ուսուցիչներին:
Տղաները դասղեկ` Ա. Մելիքյանի հետ
Comments
Post a Comment