1. Արտաշես Ա-ի հողային բարեփոխումները /դերային խաղ 10-րդ դասարանու
Դերային խաղի միջոցով աշակերտները ներկայացրեցին Արտաշես Ա- ի բարեփոխումների ազդեցությունը հասարակության բոլոր խավերի վրա: Ընտրվեց Արտաշես Ա-ը / կառավարել է Ք. ա. 189-160թթ. /,որովհետև նա հիմք դրեց Արտաշեսյանների դինաստիայի, /թեև իրեն համարում էր Երվանդունիների դինաստիայից/, կատարել է հողային, ռազմական բարեփոխումներ, վարել է տարածքներ միավորող քաղաքականություն` զորացնելով երկիրը և նրա տնտեսությունը:
Ընտրվեցին հասարակության բոլոր շերտերից ներկայացուցիչներ` թագավորից մինչև արհեստավոր:
Դերերը`
Թագավոր
Թագունի
Զինվոր
Զորավար
Սպարապետ
Ազնվական
Հազարապետ
Առևտրական
Արհեստավոր
1-ին փուլ
Դերերը բաժանեց տնօրեն Ա. Թորոսյանը, նրանց տրվեց 7 րոպե ժամանաը, որի ընթացքում, նախապես ծանոթ լինելով նյութին, աշակերտները հասցրեցին մտնել իրենց առաջադրված դերի մեջ և տալ կանխատեսված կամ անկանխատեսելի պատասխանը:
2-րդ փուլ
Եկավ թագավորը և ներկայացրեց իր հողայն բարեփոխումների ծրագիրը: Նրան հաջորդեց թագուհու կարծիքը, ապա խոսեցին զինվորները,, Սպարապետը, ազնվականը ... այսպես մինչև արհեստավոր:
3-րդ փուլ
Ամփոփվեցին բոլոր պատասխանները, ներկայացվեց դերային խաղի նպատակը:
Պարոն Ա. Թորոսյանը նշեց, որ պետությունը հզորանում է ոչ միայն թագավորով, պետությունը ուժեղ է իր հասարակության յուրաքանչյուր անդամով, և մենք պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները ի նպաստ մեր պետության:
Դերային խաղին մասնակցած աշակերտները,
պատմության ուսուցիչ` Ս. Խաչատրյան
պատմության ուսուցիչ` Ս. Խաչատրյան
Comments
Post a Comment