Միջոցառում` նվիրված Բանակի օրվան
25 տարի առաջ այս օրը կառավարությունը ընդունեց <ՀՀ պաշտպանության նախարարության մասին> պատմական որոշումը: Հենց այդ փաստաթուղթն էլ իրավական տեսանկյունից ազդարարեց ազգային բանակի ձևավորման սկիզբը:
Այդ օրվանից սկսած` ամեն օր կայանում է մեր բանակը:
Միջոցառումը բանակի տոնի առթիվ նվիրված էր Հայոց բանակի անցած ուղուն, կայացմանը և օրեցօր գրանցվող հերոսներին և հերոսամարտերին: Աշակերտները մարմնավորեցին սպսրապետի, հրամանատարի, որդուն կռվի ճանապարհող մոր և քրոջ, որդեկորույս ծնողի կերպարները:
Հնչեցին երգեր կռվի, պատերազմի և, իհարկե, սիրո մասին` եղբայրական, որդիական, քույրական և մայրական սիրո:
Միջոցառումը կազմակերպել էր փոխտնօրեն Ն. Հովսեփյանը, ներգրավված էին 10-11-րդ դասարանների աշակերտները:
Հրավիրված էին նախկին ազատամարտիկներ, զինծառայողներ, ծնողներ, տատիկներ, պապիկներ, 2013 և 2016 թվերին զորացրված շրջանավարտներ:
Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանի բացման խոսքը
Հնչում է հիմնը...
Դրվագներ Բանակի օրվա միջոցառումից
Դրվագներ Բանակի օրվա միջոցառումից
Պայքարի, ոգեկորման խոսք է ասում փառքի շքանշանները կրծքին
ազատամարտի վետերան Սպարտակ Մաթևոսյանը
Միջոցառման կազմակերպիչ Ն. Հովսեփյանը զինծառայությունն
ավարտած իր աշակերտների հետ
Comments
Post a Comment