05.10.2017թ. Շնորհավոր տոնդ, ուսուցիչ, Թեմատիկ գրավոր աշխատանք Հայոց պատմությունից /11-րդ դասարան/, Դասղեկի ժամ 10-րդ դասարանում
Շնորհավոր տոնդ, ուսուցիչ
Ուսուցիչն աշխատում է ամենակարևոր խնդրի վրա, նա ձևավորում է մարդուն...
2. Թեմատիկ գրավոր աշխատանք Հայոց պատմությունից
11-րդ դասարան3.Դասղեկի ժամ 10-րդ դասարանում
Դասղեկ ` Ն. Գալստյան
Թեման` <Հայ զինվորը...> Խորագրով մրցույթի նախապատրաստական աշխատանքները
Դասղեկը աշակերտներին ներկայացրեց ծրագրի նպատակը, պահանջներն ու ընթացակարգը: Մրցույթը բոլոր դպրոցների 9-10-րդ դասարանի աշակերտների, աշակերտական խմբերի, դասարանների համար է, ովքեր պետք է պատրաստեն A2
ֆորմատի պաստառներ` նվիրված հայոց ազգային բանակի արժևորմանը:
Պաստառներում աշակերտները կարող են ներկայացնել`
. նկարներ, պատկերներ, կարգախոսներ, տարբեր նկարներից կազմած խճանկարներ` օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաներից, օգտագործելով տարբեր համակարգչային ծրագրեր կամ ՏՀՏ գործիքներ,
. ձեռքի աշխատանքներ կամ ձեռքով նկարած նկարներ` դրանց լուսանկարներն ուղարկելով ԴԿՄ էլ ցանցին:
Comments
Post a Comment