24.10.2017թ.Թարգմանչաց տոնին նվիրված գրական ցերեկույթ , Այսօր < Հայ զինվորը> խորագրով մրցույթի առաջին փուլի վերջին օրն է
Թարգմանչաց տոնին նվիրված գրական ցերեկույթ
Այսօր < Հայ զինվորը> խորագրով մրցույթի առաջին փուլի վերջին օրն է
1. Թարգմանչաց տոնին նվիրված գրական ցերեկույթ
2001 թվականից Հայաստանի Հանրապետությունում Թարգմանչաց տոնը սահմանված է որպես պետական տոն` նվիրված գրերի գյուտին, Թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին <Աստվածաշունչն> առաջինը հայերեն թարգմանողներին` որպես առանձնահատուկ շնորհով օժտվածների դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ` ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ
Հայերեն առաջի թարգմանական գրականությունը եղել է <Աստվածաշունչը>: Ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը այն անվանել է <Թագուհի թարգմանչաց>:
Մասնակցում էին 10-րդ դասարանի աշակերտները,
միջոցառումը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության
ուսուցչուհի Վ. Հարությունյանը
Միջոցառման կառուցվածքը
. Սկսվեց Տերունական աղոթքով
. Աշակերտները ներկայացրին Թարգմանչաց տոնի սկզբնավորումը, Թարգմանրաց շարժումը, նրանց դերն ու նշանակությունը, առաջին թարգմանական գրականությունը, առաջին թարգմանիչներին, Թարգմանչաց արվեստի հետագա ծաղկումը մինչև մեր օրեր
. Աշակերտները խոսեցին թարգմանական գրականության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին, արտասանեցին նրան նվիրված բանաստեղծություններ
. Հնչեցին շարականներ աշակերտների կատարմամբ / <Առաւոտ լուսոյ>, <Տէր ողորմեա>/
. Միջոցառումը եզրափակվեց <Ռանչպարների կանչը> գրքի այբուբենը ներկայացնող հատվածով
. Ավարտվեց Տերունական աղոթքով
Հրավիրված էր Հայ եկեղեցու պատմության
պատասխանատու Լ. Առաքելյանը
2. Այսօր < Հայ զինվորը> խորագրով մրցույթի առաջին փուլի վերջին օրն է
Հայ զինվորը մեր մեջ ասոցացվում է կյանքը հայրենիքի համար տվող, սիրող, կարոտող, կռվող և հաղթող տղամարդու կերպարին:
Ավաղ~, մենք գիտենք ինչ է պատերազմը...
<Հայ զինվորը> խորագրով մրցույթին պատրաստվում են դպրոցի բոլոր դասարանները: Այսօր նրանք վերանայեցին իրենց աշխատանքները, կատարեցին վերջին շտկումները, ավելացումները:
Ծրագրի նպատակն է նպաստել դեռահասների շրջանում ռամահայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայրենիքի պաշտպանության հանդեպ պատասխանատվության զգացումի բարձրացմանը:
Comments
Post a Comment