23.10.2017թ. Պատրաստվում ենք < Հայ զինվորը> խորագրով մրցույթին, Լաբորատոր աշխատանք Ինֆորմատիկայից, Դասղեկների կողմից դասալսումները շարունակվում են...

 Պատրաստվում ենք < Հայ զինվորը> խորագրով մրցույթին,  Լաբորատոր աշխատանք Ինֆորմատիկայից, Դասղեկների կողմից դասալսումները շարունակվում են...



1. Պատրաստվում ենք < Հայ զինվորը> խորագրով մրցույթին 

 ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում <Կրթություն առանց սահմանի> ՀԿ-ն <Դպրոց-կենտրոնների միություն> իրավաբանական անձանց հետ համատեղ 2017 թ. սեպտեմբերից իրականացնելու է < Հայ զինվորը խորագրով մրցույթ ՀՀ դպրոցներում ծրագիրը:

Ծրագրի նպատակն է նպաստել դեռահասների շրջանում ռամահայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայրենիքի պաշտպանության հանդեպ պատասխանատվության զգացումի բարձրացմանը:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցների 9-10-րդ դասարանի աշակերտներ, աշակերտական խմբեր, դասարաններ, ովքեր պետք է պատրաստեն A2 ֆորմատի պաստառներ՝ նվիրված հայոց ազգային բանակի արժևորմանը:
Մրցույթի առաջին փուլը /հոկտեմբերի 20-24-ը/ կանցկացվի դպրոցում, կմրցեն դասարանների աշխատանքները:
Մրցույթի երկրորդ փուլը կանցկացվի դպրոցից դուրս, հանրապետության մասնակից դպրոցների միջև, առաջին փուլի ավարտից հետո:

                           Պատրաստվում ենք < Հայ զինվորը> խորագրով մրցույթին 


2. Լաբորատոր աշխատանք Ինֆորմատիկայից

SISCO միջազգային համալսարանի հեռավար ուսուցմանը շրջանակներում անցկացվող դասընթացներին մասնակցում են հանրապետության 6 դպրոց, որոնից մեկը մեր` 198 ավագ դպրոցն է:
Online  համագործակցութան այս ձևը նպաստում է ՏՏ ոլորտում ձեռք բերել հմտություններ և խորացված գիտելիքներ:
Նախատեսված դասընթացները են`
. ՏՏ ոլորտի գրականություն
. Տեխնիկական սպասարկում
. Ծրագրավորման լեզուներ
. Ցանցային ադմինիստրատորներ

Դասի թեման` <Համակարգչի ապամոնտաժում>
Դասի ընթացքը` Կիրառելով անվտանգության կանոնները`
1. Աշակերտները քանդեցին և առանձնացրեցին չաշխատող համակարգիչի մասերը
2. Առանձնացված սնուցող բլոկից արտագրեցին մոդելի և չափման միավորների տվյալները
3. Տեսաքարտի և կոշտ սկավառակի տվյալները գրանցելուց հետո, համակարգիչը բերեցին նախնական տեսքի


                           Ինֆորմատիկայի ուսուցիչ` Ա. Մելքումյան 10-րդ դասարան/

3. Դասղեկների կողմից դասալսումները շարունակվում են...

Դասղեկների կողմից դասալսումները համարվում են հիմք կոմպետենցիաների միջոցով աշակերտներին գնահատելու գործում:

 Նպատակն է ստուգել
. Աշակերտի պատրաստվածությունը
. Աշակերտի մասնակցությունը
. Պատասխանների ակտիվությունը
. Անհրաժեշտ պարագաների առկայությունը
. Նոր նյութի յուրացումը
. Չափորոշիչային պահանջներին բավարարող նվազագույն գիտելիքների յուրացումը


                              

-Արդեն երկրորդ շաբաթն է դասալսում եմ իրականացնում 10-րդ դասարանի տնտեսագիտական-ռուսերեն հոսքում: Աշկերտների մասնակցությունը և պատրաստվածությունը դասերին զգալիորեն փոխվել է: Գրեթե ամբողջ դասարանն այսօր ընդգրկված էր դասապրոցեսին, կարողանում էր և մասնակցել հարցադրումներին, և` առաջադրանքների կատարմանը: Հիմնականում ներկայանում են գրքերով և տետրերով: Կային աշակերտներ, ովքեր աչքի չէին ընկնում իրենց մասնակցությամբ, այսօր նրանք ակտիվ էին և մասնակցում էին դասերին:
Դասալսումները օգնում են նաև ուսուցիչների կողմից աշակերտների գնահատմանը` ըստ կոմպետենցիաների:


                                                                                       Մ. Ապրեսյան
                                                                                       10-րդ դասարանի դասղեկ


                                                                                         

Comments