20.10.2017թ. Բաց դաս` Գրիգոր Նարեկացի <Մատյան ողբերգության>, Նախապատրաստվում են <Կորյուն> ռազմամարզական խաղերին

1. Բաց դաս` Գրիգոր Նարեկացի <Մատյան ողբերգության>, 
2. Նախապատրաստվում են <Կորյուն>  ռազմամարզական խաղերին

Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունների գլուխգործոցը < Մատյան ողբերգության> երկն է, որի յուրաքանչյուր տողում հանդիպում ենք Աստծուն, որ իբրև սիրող, գթացող ու ողորմած Հայր`լսում է մեղքի տիղմի մեջ խռոված իր որդուն:
Նարեկը կրոնական վարդապետություն է,  իմաստասիրական քննախոսություն, գեղարվեստական երկ, աղոթագիրք և բժկարան է: Այն մարդու և մարդկության ինքնաճանաչման լավագույն գրքերից է:
Նարեկացին մարդկային հայացքն ու սիրտը ուղղում է դեպի աշխարհի Արարիչն ու փրկիչը: Նարեկացին համաշխարհային մեծություն է:




                                          

Բաց դասի կառուցվածքը

. Ստեղծվեց կապ տաղերի, նրանցում արտահայտված գաղափարների, միստիցիզմի և <Մատյանի> միջև
. Ունկնդրեցին երգ, որը ներկայացնում է Գ. Նարեկացու աղոթքը
. Աշակերտներն արտահայտեցին իրենց տրամադրությունն ու տպավորությունները երգի և պոեմի կապի մասին
. Աշակերտների միջոցով բացահայտվեց պոեմի տեսակը /քնարական/, կառուցվածքը
. Ուսուցիչը ներկայացրեց պոեմի ընդհանուր գաղափարը, արժեքը, բարձր գնահատականները
. Ներկայացվեց պոեմի սկիզբը, ընթացքը, ավարտն ընդհատված դասախոսությամբ
. Աշակերտներն արտասանեցին հատվածներ պոեմից
. Հնչեցրին Սևակի, Մեծարենցի, Թումանյանի գնահատականները

<...Այստեղ արդեն հայի լեզուն չի, որ խոսում է, բերանը չի, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին է, որ մռնչում է մինչև երկինք>:
                                                                                                        ՀՈՎՀ> ԹՈՒՄԱՆՅԱՆ


Դասն ավարտվեց <Մատյանի> ԽԱ գլխի զորավոր աղոթքով


2. Նախապատրաստվում են <Կորյուն>  ռազմամարզական խաղերին


ՀՀ կրթության գիտության ու պաշտպանության նախարարությունների համատեղ ջանքերով  Նախնական զինվորական պատրաստվածություն առարկայի դասավանդման, ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, ՆԶՊ առարկայի հետ միջառարկայական կապի մեջ գտնվող առարկաների թեմաների գործնական կիրառության, զինվորականի մասնագիտության նկատմամաբ հետաքրքրության բարձրացման և ՆԶՊ առարկայից ստացած գիտելիքները գործնական ճանապարհով ամրապնդելու նպատակով նախատեսվում է 2017-2018 ուսումնական տարում կազմակերպել և իրականացնել < Կորյուն> ռամամարզական խաղերը:






Comments