19.10.2017թ. Խորհրդակցություն պատմության ուսուցիչների մասնակցությամբ, Քրիստոնեական դաստիարակություն դպրոցներում, Աշակերտական խորհրդի նիստ
1. Խորհրդակցություն պատմության ուսուցիչների մասնակցությամբ, 2. Քրիստոնեական դաստիարակություն դպրոցներում, 3. Աշակերտական խորհրդի նիստ
1. Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը հրավիրել է խորհրդակցության պատմության ուսուցիչներին` քննարկելու նոր ուսումնական նախագծը:
Դպրոցում անցկացվելու է <Հայ Արքաները> խորագիրը կրող նոր ուսումնական նախագիծը, որն ամփոփվելու է դերային խաղի միջոցով: Դպրոցում անցկացվել են նման դասեր, որոնց հրավիրված են եղել դասախոսներ տարբեր բուհերից:
Նոր նախագծի ընթացքում աշակերտները ուսումնասիրելու են իրենց կողմից ընտրված որևէ արքայի կենսագրությունը, գահակալման տարիները, վարած քաղաքականությունը և ուսումնասիրությունը ամփոփելու են դերային խաղով, որտեղ ամեն աշակերտ ստանալու է հասարակության որևէ խավի ներկայացուցչի դեր և արքայի գործունեությունը մեկնաբանելու է իր դերի տեսանկյունից: Նախատեսվում է ուսումնական տարվա ընթացքում ամեն դասարանում ուսումնասիրել երեք արքայի գործունեությունը։
Հանձնարարվեց`
. Ընտրել հայ թագավորներին
. Աշակերտներին ներկայացնել, ծանոթացնել հանձնարարված հայ թագավորի գործունեությունը, օգնել աշակերտներին ուսումնասիրելու, հետազոտելու առաջադրված թեման դրա համար ստեղծելով սալիկաշար Մայքրոսոֆթ Միքս ծրագրով
. Ստուգել աշակերտների գիտելիքները
2. Քրիստոնեական դաստիարակություն կենտրոնը Քաղաքապետարանի կրթության վարչության հետ դպրոցներում Եկեղեցու պատմության ժամերին իրականացնում են դասալսումներ: Ծրագիրը կոչված է սերմանելու քրիստոնեական գաղափարախոսություն, աշակերտությանը զերծ պահելու աղանդավորական կազմակերպությունների հոգեորսությունից:
Սիրել ընկերոջը նշանակում է սիրել աստծուն, իսկ լուսավոր օրերը դեռ առջևում են...սա է քարոզում մեզ քրիստոնեությունը:
-Քրիստոնյա աշխարհում դավանանքի մեջ մենք առաջինն ենք, ցավոք, աղանդների մեջ էլ ենք առաջինը,- ասաց Հայ եկեղեցու պատմության պատասխանատու Լ. Առաքելյանը
Հայ եկեղեցու պատմություն 11-րդ դասարանում
Թեման` <Ազգային հոգևոր նկարագրի ձևավորումը>
Ուսուցիչ` Վ. Հարությունյան
Դասալսող` Հայ եկեղեցու պատմության պատասխանատու Լ. Առաքելյանը
Դասաժամի ավարտի 5 րոպեն տրամադրվեց չափորոշիչային հարցերի պատասխաններին, ստուգելու համար նոր նյութի յուրացվածությունը աշակերտի կողմից:
2. Երևանի հ198 ավագ դպրոցի Ինքնավարության գործադիր մարմնի` Աշակերտական խորհրդի նիստ
Մասնակցում են 10-12-րդ դասարանների աշակերտական խորհուրդների նախագահները
ԱԽ նիստը վարում է փոխտնօրեն Ն. Հովսեփյանը
Օրակարգում`
ԱԽ նախագահի ընտրության արդյունքների ներկայացում
ԱԽ հանձնախմբերի ձևավորում
ԱԽ նախագահի Տարեկան պլանի ներկայացում
Որոշվեց`
Դպրոցում ունենալ հետևյալ հանձնախմբերը
1. Ուսումնադաստիարակչական
2. Սպորտի և ռազմամարզական
3. Մշակութային
4. Տեղեկատվական
5. Բնապահպանության
Որոշվեց` մինչև նոյեմբերի 5-ը ընտրել և ներկայացնել բոլոր հանձնախմբերի նախագահներին :

Comments
Post a Comment